Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Արշիլ Գորկի. նկարիչ, ում հարգում է աշխարհը, ում չի ընդունում Թուրքիան

Գիտություն և Մշակույթ

Չնայած աբստրակտ էքսպրեսիոնիզմի ուղղության ամենահայտնի անուններից և աշխարհի հայտնի նկարիչներից մեկը լինելուն` Թուրքիայում ժխտվող ցեղասպանության խավարում մնացած ծնունդով վանեցի Արշիլ Գորկու կենսագրությունն այս ամիս «Արաս» հրատարակչությունը թարգմանեց թուրքերեն և լույս ընծայեց:

Նուրիցա Մաթոսյանը «Արշիլ Գորկի. սև հրեշտակ» գրքի նախաբանում Գորկու մասին ասում է. «Անկասկած ժամանակակից թուրքերը, ովքեր հանդիսանում են այն երկրի ժառանգորդները, որտեղ ծնվել և մինչև 13 տարեկանը ապրել է Արշիլ Գորկին, նրանից ամբողջությամբ անտեղյակ են»: Սա չափազանցեցված սահմանում չէ: Իրականում, ի համեմատություն նրա պես արվեստի պատմության մեջ շատ կարևոր տեղ զբաղեցնող նկարիչների և աբստրակտ էքսպրեսիոնիզմի ուղղության հայտնի ժամանակակիցների, Գորկու կյանքի և արվեստի վերաբերյալ թուրքերեն շատ աղբյուրներ չկան: Արվեստի պատմության վերաբերյալ աշխատություններում Գորկին հիշատակվում է որպես «Թուրքիայից ԱՄՆ գաղթած նկարիչ»: Այս տեղեկությունը ոչ թե թերի է, այլև ամբողջությամբ սխալ է, որովհետև «գաղթ» բառի մեջ հասկացվում է «կամավորություն», որը նույնիսկ հատուկ թաքցնում է ցեղասպանության իրականությունը: Եթե Արշիլ Գորկու մասին հետաքրքվելով' փնտրեք թուրքերեն բովանդակությամբ գուգլի տիրույթում, կգտնեք «տխուր մի պատմություն»: Այս «պատմություններում» 1915 թ. ցեղասպանությունն առնվազն հիշատակվում է որպես «մեծ աղետ»: Այստեղ ոչ թե սխալ, այլ թերություն կա: Անհրաժեշտ է Գորկու «աչքաթող լինելու» պատճառը փնտրել հենց այստեղ' այս թերի մնացած տեղեկության մեջ: Մաթոսյանն ասում է, թե այս «աչքաթող լինելու» պատճառն այն է, որ թուրքերը 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրենց պատմության ամենամութ շրջանի վերաբերյալ «ոչինչ չգիտեն», սակայն սա միայն «չիմանալու» հարց չէ, ընդհակառակը` իմանալով ժխտելու արդյունք է:

Այս ամիս «Արաս» հրատարակչության լույս ընծայած` Նուիրցա Մաթոսյանի «Արշիլ Գորկի. սև հրաեշտակ» գիրքը կարևոր հնարավորություն է ճանաչելու նկարչին, ում Թուրքիայում չեն ընդունում: Գիրքը լոկ նվիրված չէ Արշիլ Գորկու արվեստին, այն միևնույն ժամանակ պատմության գիրք է: Մաթոսյանն իր աշխատությունը սկսում է Վանից, որտեղ 1900-ական թթ. սկզբին լույս աշխարհ է եկել Արշիլ Գորկին, այնուհետև անդրադառնում է 1915 թ. ցեղասպանությանը, Վանի ինքնապաշտպանությանը, 1918 թ. Հայաստանի Հանրապետության հիմնադրմանը, մեծ ճգնաժամին, 1920 թ. սկզբին ԱՄՆ փախած հայերի կյանքին, ինչպես նաև նոր արվեստին, որը ձևավորվել է մեծ ճգնաժամի և Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու տարիներին ցեղասպանությունից մազապուրծ փախած և ԱՄՆ-ում ապաստանած արվեստագետների կողմից:

Հայրը, մայրն ու Վանը

Արշիլ Գորկին ծնվել է 1902 թ. (ըստ քրոջ` Վարդուշի` 1904 թ. ապրիլի 22) Վանա լճի ափին գտնվող Խորգոմ գյուղում: Մկտության անունը Մանուկ Ոստանիկ Ադոյան է: Մանուկը պապիկի անունն է, իսկ Ոստանիկը` մոր` Շուշանի գյուղի (ներկայիս Գևաշն է): 1921 թ., երբ ընդունվում է Բոսթոնի Գեղարվեստի և դիզայնի դպրոց, 19 տարեկան հասակում փոխում է Մանուկ Ոստանիկ Ադոյան անունը` դառնալով Արշիլ Գորկի: Մանուկը Գորկի ազգանունը վերցնում է ռուս գրող Մաքսիմ Գորկու ազգանունից, ում պաշտում էր, իսկ Արշիլ անունը ուղերձ էր իր հայկական ծագմանը, որը ստիպված էր թաքցնել. Արշիլ անունը Արշակ, Արծրուն, արծիվ անունների պես սկսում էր «ար» տառերով:

Ինչու՞ է մարդ փոխում իր անունը: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է իմանալ Արշիլ Գորկու պատմությունը, ավելի ճիշտ` նայել Թուրքիայի պատմության ամենամութ ժամանակաշրջանին: Մանուկը անունը կորցնելուց շատ առաջ կորցրել է հորը' Սեդրակին: Հողագործ հայրը` Սեդրակ Ադոյանը, 1908 թ., այդ ժամանակաշրջանում շատ հայ տղամարդկանց պես, օսմանցիների նշանակած չափազանց բարձր հարկերը վճարելու համար աշխատելու նպատակով գաղթել է ԱՄՆ և այլևս Վան չի երադարձել: Իսկ Մանուկի երկրորդ անունը` Ոստանիկը, մնաց 1915 թ. ցեղասպանության ժամանակ ավերված ու թալանված Վանի ավերակների տակ: Մանուկի մայրը` ոստանիկցի Շուշանը, հայկական տեղահանությունների և կոտորածների ժամանակ Վանի ինքնապաշտպանության շնորհիվ փրկվել է, սակայն երբ ռուսական բանակը Վանից դուրս է եկել, բոլոր հայերի նման նա էլ ստիպված էր երեխաների հետ միասին լքել Անատոլիան (Արևմտյան Հայաստանը-Ակունքի խմբ.): Շուշանը Վանից ներկայիս Հայաստանի կազմում գտնվող Էջմիածին ընկած 200 կմ ճանապարհն անցնելուց մի քանի տարի անց ռուս-թուրքական պատերազմի և Թուրքիայի սահմանը փակվելու պատճառով Հայաստանում ստեղծված մեծ սովից մահացած 200 հազար մարդկանցից մեկն էր, թաղվել է ընդհանուր գերեզմանոցում:

Գորկու նկարներում` հետին պլանում, դռան արանքում, նկարներից դուրս եկող, հեռացող հազիվ նշմարվող տղամարդու ուրվականի պատկերումը մեկնաբանվում է որպես հոր հանդեպ տածած զայրույթ (Գորկին կարծում էր, որ հայրն իրենց լքել է): Մոր հանդեպ կարոտը պատկերել է «Նկարիչը և իր մայրը» կտավում, որը սկսել է նկարել 1926 թ.: Գորկին կտավում, որտեղ պատկերել է ցեղասպանությունից առաջ ԱՄՆ հորն ուղարկելու համար մոր հետ նկարված լուսանկարը, չի նկարել մոր ձեռքերը: Արվեստի պատմության մասնագետները սա մեկնաբանում են տարբեր կերպ. Գորկին կամ չի կարողացել պատկերել մոր ձեռքերի ջերմությունն այնպես, ինչպես ցանկացել է, կամ էլ ձեռքերը չի նկարել, քանի որ նկարում չի կարողացել ապահովել ամբողջականությունը: Գորկու նկարներում պատկերված են այլևս չտեսած Վանի գույները, այգիները, Աղթամարի որմնանկարները («Նկարիչը և իր մայրը» կտավը նմանեցնում են եկեղեցու Աստվածամոր որմնանկարին), խաչքարերը:

Աղբյուրը`  Արեւմտահաստանի եւ Արեւմտահայութեան հարցերու ուսումնասիրութեան կենդրոն

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված