Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Մեծ գրականության առնվազն մի հարյուր էջը Զորյանինն է. այն գրականության՝ որ ոսկի ֆոնդ են կոչում

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հրանտ Մաթևոսյանի՝ Ստեփան Զորյանի «Զորյանը»: (Սկիզբը՝ «Արվեստի հեղափոխությունը անպայման չէ, որ համընկնի հասարակական կյանքի հեղափոխությանը») դիմանկար-հոդվածից փոքրիկ հատված:

Հանես անունով կաղնուտեցի մի փոքրիկ Համլետի սիրտը խոցել են, ասել են մերդ սիրեկան ունի։ Ասել են շհուդ տուր ածենք, վախեցել է չվերադարձնեն՝ չի տվել, ասել են դե տար մորդ սիրեկանը թող ածի՝ մերդ էլ պար գա։ Չգիտի ինչ է սիրեկանը մենք գիտենք, զգում է՝ որ մի շատ վատ բան է մենք գիտենք՝ որ այդքան էլ վատ բան չի, գետափին պռոշ է արել ուռել, լացը հիմա կպայթի, պատասխանի բառ չունի, պատասխանի խոսքն էլ իր նման որբ, երեխա, խեղճ ու մաքուր է. «Շան լակոտնի, էն է ձեր մերը սիրեկան ունի». մայրամուտ է, գետակի մյուս ափին սագերն են նստած, հորթերը, գառները, այս ափին՝ գեղջուկ Համլետը. հետո հորթերն ու գառները վեր կացան - իրենց մայրերի մոտ գնալու ժամանակն է - գնացին իրենց տները, Հանեսն էլ գնաց, բայց նա այլևս մայր չունի, անտառապահը հոր պաշտոնի վրա աչք էր ունեցել՝ հորը վաղուց էր սպանել, հիմա էլ երեխայից մորն էր խլում, և մայրն էլ մեզ նման է, գիտի որ սիրեկան ունենալը վատ բան չի, աչքերը խոնարհած՝ թաքուն ժպտում ու կարմրում է։ Հետո՝ փոքրիկ, տրեխավոր Համլետի փոքրիկ, աղավաղված, անզոր ընդվզումը, - անտառապահի ձիու գլխին ճիպոտով խփում է, կապած ձիուն ծեծում է, - և ինչպես որ կատվաձագին են վզից երկու մատով բռնելով նետում, Հանեսի ծոծրակից բռնում ու տեղափոխում են քաղաք՝ կոշկակարի աշկերտ։ Եվ թեկուզ իրականությունն ու գրականությունը երեխաների բզկտված հասարակության մասին մեզ շատ են պատմել, այնքան շատ, որ հազիվ է զսպվում բանաձևումն այն աղոտ կռահման՝ թե մարդկությունն ի վիճակի չէ իր ծնածին սիրել, թեպետ շատ գիտենք, շատ ենք լսել ու տեսել, թե ինչպես են երեխաներից սպեկուլյատիվորեն բանակներ կապել երեխաների խաչակրաց արշավանքը¤, հետազոտությունների ուղարկել, մինչև անգամ երեխաներին իրենց համար զրահ դարձրել հայոց սպանդի սառնասիրտ կազմակերպիչներից մեկը, մահափորձերից զգուշանալով, ավտոկառքում կողքին սիրունիկ երեխաներ էր նստեցնում և այլ հազար ու մի նման դեպքեր, բայց ցավեցնում է Զորյանի՛ երեխան, որին վերջիվերջո ոչինչ էլ չի պատահել - տարել են քաղաք մարդ դարձնելու, կոշկակարը վերջիվերջո նրան չի ուտելու. ուզում ես ծիծաղել Հանեսի փոքրիկ հոգսի վրա, բայց տեսնում ես, որ սիրտդ անհանգիստ է, Հանեսի հետ և քո լացն է գալիս. ցավեցնում է, որովհետև Զորյանը՝ գեղագետը՝ մեզ համակում է իր մեծ ցավակցությամբ - ցավակցությամբ առ թույլերն ու անպաշտպանները, երեխաներն ու ծերերը։
Բայց՝ ոչ։ Զորյանն այդպես կանխակալ ու անվերապահ սերեր ու ցավակցություն չունի. երեխաներ են նաև վերիթաղցի տղաները՝ որ աղտոտեցին Հանեսի մաքուր միամտությունը. ծեր, կույր, առաջին պահ նույնիսկ համակրելի է նաև Գիքո ապերը, ում համար աշխարհը դեռ կարգին է այնքան ժամանակ, քանի դեռ ինքն իր մտքում տանուտերի թախտին է և ժողովուրդն էլ իր ողորմած ոտն է գալիս և ինքը վեհանձնաբար հոգում է ժողովրդի հոգսը այնքան, ինչքանը ժողովրդին ողջ-առողջ ու իր ոտին երախտագիտորեն կապած կպահեր, բայց բավական է, որ դեռ երեկ իր ձեռի հացին նայողներից մեկը այսօր ինքնուրույն տնատեր ու կովատեր դառնա և դեռ կով առնի Գիքո ապոր մի քիչ խեղճացած տղաներից - աշխարհը նրա համար վերջանում է, ողորմածհոգի աղայությունը ուրեմն ի՜նչ ծանրորեն էր նստել իմպերիայի այդ չնչին պաշտոնյայի մեջ. ծեր, պառավ, կանայք ու տղամարդիկ են նաև, եթե հեղինակի ոչ այնքան կտրուկ ժխտմանը չնայելով «Մի կյանքի պատմությունը» այնուամենայնիվ ինքնակենսագրական երկ համարենք, իր պապը, տատը, հայրն ու հորեղբայրը, մայրն ու հորեղբոր կինը, բոլորն էլ հոգսի ձեռից աղավաղված ու ոչ սիրելի. բոլորը՝ երեխաները, ծերերը, կանայք, տղամարդիկ, հարուստներն ու աղքատները, արքաներն ու պաշտոնյաները, մտավորականները, գեղջուկները, նույնիսկ հնօրյա պատմիչները, նույնիսկ կենդանիները, բոլոր-բոլորը բարոյականության զորյանական քավարանով պիտի անցնեն. և զուսպ է Զորյանը, եթե ոչ իհարկե անողոք, ցավակից կամ հպարտ սիրո նրա աննկատ ժպիտը քավարանից ընդառաջ ելնող հազվագյուտների առջև է թրթռալու - մի Թումանյանի, մի Ռոմանոս Մելիքյանի, մի Մարտին ապոր, մի Մաճկալով Դավթի։

Նրա աչքերի առջև իրականության վրա քող չկա, դրանք հայրենի եզերքին սիրահարվածի աչքեր չեն, ոչ էլ օտարի կամ օտարացողի աչքեր - դրանք տանտիրոջ աչքեր են, հայրենի եզերքի իրականությունը տեսնում են այնպես, ինչպես այն կա, և դրա շնորհիվ էլ նրա ոճին ու ոգուն խորթ են մնում և՛ հայրենիքի նորագյուտ զավակների տոնական-շքեղ-հրավառային ընկալումներն ու վերարտադրումները, և՛ օտարների-օտարացածների մտամարզանքներն իբր թե նույն իրականության ճշմարտանման ֆոնի վրա։

շարունակելի

Նյութը վերցված է Հրանտ Մաթևոսյանի կայքից

Նյութը պատրաստեց` Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված