Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Ցերեկները քրիստոնյա, գիշերները` արևապաշտ… Արմեն Մարտիրոսյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» (սկիզբը` «Ստիպելով, վախեցնելով` կենդանի մեռյալների ձևական զորք կապահովեմ. Արմեն Մարտիրոսյան» եռահատոր վիպերգությունից մի փոքրիկ հատված):

Եվ եղավ, ինչպես կանխատեսեց Ջուրջը: Տոպրակի բերանն ինքնիրենց բացվեց, և բառերը` ծոր-ծոր մեղր, հալվեցին Վանանդի շուրթերին, և բառերի անձրև էր, արևոտ ու անամպ օրը տեղաց եկվորների վրա, և բոռերի թեթևասահ թմրադեղ էր, քուլա-քուլա թափվեց` թմրեցնելու: «Որտեղի՞ց արևելյան այս շողոքորթությունը, Վանանդն, ախր, հայ է յոթ պորտով, - շշնջաց նա, - հա, Երնջակը մոտ է Պարսից սահմանին, այնտեղից է գալիս»: Իրենից անկախ ընկավ խոսքերի թմրեցուցիչ տաքության մեջ, տաք ջրի ու գոլորշու լոգանք էր, ընկղմվեց: «Դատարկ բան է, - շարունակեց, - հեշտությամբ ափ կլողամ, թմրադեղն ինձ վրա չի ազդի»: Կազդեր, չէր ազդի, հայտնի չէր, Ջուրջը պարզապես մխիթարեց իրեն: Մի խուլ, ավելորդ հետաքրքրասիրություն նրան տարավ ճակատագրին ընդառաջ: Վանանդը մի քանի ասպարեզ երկարությամբ գորգ էր փռել Ջուրջի ոտքերի տակ: Իշխանները ձիերից իջան և քայլեցին թավիշ գորգի վրայով: Ու չէր կարողանում հաղթել, Վանանդը շողոքորթությամբ հրավիրում էր իր ապարանքը, նստեցնում գորգի վրա, որի տակ քառսուն գազ խոր հոր էր փորել: Եկվորը, միամիտ ու անտեղյակ, նստում էր հյուրասիրության և ընկնում հորը:

Ջուրջը նախշերից ու գույների համադրությունից որոշեց` գորգը պարսկական է: Պարսիկն ազդել է Վանանդի վրա, ննջարանում ատրուշան էլ կունենա … Վանանդը … ցերեկները քրիստոնյա, գիշերները` արևապաշտ … Իզուր չէր, որ առավոտից հիշեց հայտնի վիպասքը: Այդ օրն ամեն ինչ կատարվեց վիպասքի ոճով: Եվ Ջուրջը եկավ, ընկավ հորը:

- Սրան տես, զինվոր է պահանջում անզինվոր ու անթագավոր այս երկրում, - խնդմնդացին Վանանդն ու Վարաժը, - դե թող գնա, փտի հորում:

- Հայ իշխանի խորամանկությունը պարսիկին տվել-անցել է, - մրմնջաց Ջուրջը, - այս ի՞նչ օրի հասանք:

Բերին, քառասուն գոմշի կաշի փռեցին վրան, քառսուն ջաղացի քար քաշեցին, իրենք առոք-փառոք բազմեցին սեղանի շուրջը, կերան, խմեցին:

Խոր վիրապը հեռավոր անցյալ էր հիշեցնում, և Ջուրջը նորից միտք արավ Վարդան Մամիկոնյանի վրա. ինչպե՞ս էր` զինակիցները նրան չթունավորեցին կամ Խոր Վիրապում չբանտարկեցին Ավարայրից առաջ: Այն ժամանակ էլ այսօրվա նման էր` անտեր-անտիրական երկիր էր, քծնանքն ու խաբերությունը տարածուն ու տիրական, ինչպե՞ս էր, Վարդանին ասպարեզից չհեռացրին Ավարայրից առաջ: Երևի, առանց նրա ճակատամարտը լինելու էր, հա, հենց լինելու էր, և մեկուսացնելն անիմաստ էր: Առանց Ջուրջի Սյունիքը հազիվ գլուխ հանի անվերջանալի ու խճճված սարդոստայնից: Զինակիցները գիտակցաբար են հեռացնում իրեն: Մեռյալների այս երկրում գոնե մեկը փոխադարինի ... «Առանց քեզ, եղբայրս, լինելիքը կլինի, դու չես ստեղծել աշխարհի ընթացքը, որ շտկես: Այդ ընթացքի հետ կգլորվես, կերթաս, ինչպես եկար-ընկար այս մութ զնդանը, - նախատեց ինքն իրեն, - պետք ես, երկիրը կկանչի, պետք չես, քո փոխարեն ուրիշին զորավար կկարգի ... »:

Նյութը`  Ք. Ա.–ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված