Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Րաֆֆիենց տունը հյուրանոց էր ամեն օտարական հայի համար

Գիտություն և Մշակույթ

Րաֆֆու և Ավագ Ավթանդիլյանի (1838-1917) ծանոթության վավերական թվականը հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ` նրանք միմյանց հանդիպել են 1858-59 թթ. Ընթացքում Սալմաստում: 1859-60 թթ. նրանց ծանոթությունը վեր է ածվում մտերմության ու շարունակվում է մինչև վիպասանի վախճանվելը: «Մեր երիտասարդության օրերից սկսյալ, - գրում է Ավթանդիլյանը իր հուշերում, - մինչև նրա մահը եղել ենք խիստ մտերիմ բարեկամներ»: Իսկ երբ նրանք գտնվել են տարբեր վայրերում, ապա նրանց բարեկամությունը շարունակվել է մտերմիկ նամակագրությամբ: Այդ մտերմության բարոյական կողմն էլ պարտավորեցնում է Ավթանդիլյանին ու շարժառիթ ծառայում սույն հիշողությունները հրապարակ հանելուն: «Եվ որպեսզի, - գրում է նա, - քանքարաթագույց չլինեմ, այսօր ես դրանք հավաքելով` հրապարակ եմ հանում»:

Ստորև ձեզ ենք ներկայացնում «Րաֆֆին ժամանակակիցների հուշերում» (կարդացե՛ք նաև՝ «Րաֆֆու մանկությունը», «Արշավանք Րաֆֆիի դեմ», «Րաֆֆու դեմ արշավանքը մի անջնջելի արատ է հայ մամուլի պատմության մեջ», «Րաֆֆու անունը նրանց աչքում դարձել էր մի սոսկալի ուրվական») գրքում զետեղված Ավագ Ավթանդիլյանի «Պատառիկներ Րաֆֆիի կյանքից» հուշից մեկ փոքրիկ հատված:

Րաֆֆի – Հակոբ Մելիք-Հակոբյանը ծնվել է 1885 թվականին Սալմաստի հայաբնակ Փայաջուկ գյուղում: Նրա հայրը` Մելիք Միրզա-բեկը, մի համեստ վաճառական էր իր ժամանակի առևտրական շրջանում, այնպես որ նա մի լավ հռչակ էր ստացել Սալմաստում, Խոյում, Ուրմիում, Թավրիզում և Թիֆլիսում: Նա Փայաջուկ գյուղի ժառանգական մելիքն էր, ինքը և իր եղբայրը Մելիք-Սարգիսը հերթով վարում էին այդ պաշտոնը:

Սալմաստի հայ ծերունիների պատմելով` այդ ընտանիքը շատ վաղուց բնակված է Փայաջուկում, ունենալով մելիքության իրավունք նույն գյուղի վրա: Մինչև օրս էլ այդ արտոնությունը պատկանում է նույն ընտանիքից սերած շառավիներին: Մելիք Միրզա-բեկի ընտանիքը կազմում էին` նրա պատկառելի կինը, ինը աղջիկներ և չորս որդիներ, որոնցից մեծը Րաֆֆի-Հակոբն էր, որին այնպիսի տաղանդ էր տված, որ մի օր նա իր գրվածքներով մի մեծ հեղափոխություն պիտի ձգեր հայ գրական աշխարհում:

Ծերունի Մելիք-Միրզան, որին ես անձամբ տեսել եմ խոսակից եմ եղել, մի խիստ համակրելի, նահապետական մարդ էր, բնությունից օժտված գեղեցիկ հատկություններով: Նա թեև կրթված չէր, բայց կրթությունն էլ ատողներից չէր: Մելիք-Միրզան Թիֆլիս գնալով` ծանոթացել էր ակնտեղի հայ ու ռուս դպրոցների հետ, որոնք լավ տպավորություն էին թողել նրա վրա. դառնալով Սալմաստ` միշտ խոսում և աշխատում էր հայ գյուղերում դպրոցներ բանալու համար: Նրա համեստ և սիրալիր հյուրասիրությանը սահման չկար: Նրա տունը համարյա թե գյուղական հյուրանոց էր այն ամեն օտարական հայի համար, որ մուտք գործեր Սալմաստ: Ատրպատականի թեմակալներից շատերը ամիսներով հյուրասիրվել են նրա տան մեջ: Նույնիսկ Խրիմյան Հայրիկը (այժմյան Վեհափառ կաթողիկոսը) 1861 թվականին Ատերպետական գալով` երբ Սալմաստ ժամանեց, նրա տան մեջ հյուրասիրվեց: Մի խոսքով, նրա սեղանը միշտ բաց էր աստծո հյուրի առաջ: Մելիք-Միրզան իր գյուղական տունը և ընտանիքը կառավարելու համար պահում էր բազմաթիվ կաթնատու և մշակության օգտակար անասուններ և ձիեր: Նա մշակում էր իր արտերը, պարտեզները և խնամք էր տանում իր ջրաղացների վրա: Նրա տան մի կողմը հայ գյուղացիական էր, իսկ մյուս կողմը արիստոկրատիական ընդունարան` լավ կահավորված, որպես քաղաքի ճաշակավոր տուն: Նա թե հայ գյուղացի էր` արորն ու մաճը ձեռքին, թե վաճառական էր` առևտրական գործերով զբաղված: Պետք է ավելացնեմ, որ նրա տունը միևնույն ժամանակ գյուղական հաշտարար դատարան էր` գյուղացիների վեճերը լուծելու համար:

Թե՛ Մելիք-Միրզայի և թե՛ սալմաստեցի բաղմաթիվ հայ վաճառականների առևտրական գլխավոր պարապմունքն էր շիլա պատրաստել իրանց գյուղերում: Դա մի տեսակ բամբակե հաստ կտավ էր, որ հետո իրանց սեփական հողերում մշակած տորոնի կարմիր գույնով ներկել տալով, ահագին քանակությամբ արտահանում էին Թիֆլիս և վաճառում, որի մեջ ժամանակին մեծամեծ գումարներ շահեցին:

Րաֆֆիի մայրը, որ մինչև օրս էլ կենդանի է, մի խիստ քաղաքավարի և բարեպաշտ կին է: Նրա խնամքով էր կառավարվում Րաֆֆիի հայրենի օջախը, որ ծխում էր գյուղական լիառատ բարիքների մեջ: Եթե Մելիք-Միրզան տան արտաքին գործերն էր կարգադրում որպես այր մարդ, տան ներքին գործերն էլ նրա տնարար կինն էր կարգի բերում: օր չէր անցնի, որ նրանց տանը մի քանի հյուրեր չլինեին: Օր չէր լինի, որ մի քանի չքավորներ և թշվառներ չկերակրվեին նրանց տան թոնրից դուրս եկած թաժա հացից, կաթն ու թանապուրից, կամ, ինչպես իրենք էին ասում, աստծու տվածից: Ահա մի այդպիսի շեն տնից էր Րաֆֆին:

Այժմ դառնում եմ դեպի Րաֆֆիի մանկությունը:

(շարունակելի)

Նյութը`  Ք. Ա –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված