Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Ջրի դիցուհու` Աստղիկի առասպելը. Կարեն Մուսայելյան

Գիտություն և Մշակույթ

Կարեն Մուսայելյանի «12 ճանապարհորդություն դարերի խորքը» գիրքը պատկերում է հայ ժողովրդի վաղ անցյալը: «Ճանապարհորդություների» համար հիմք են ծառայել Մովսես Խորենացու հաղորդած տեղեկությունները: Գործողություններն ընթանում են Հին Ալևելքի պատմության համապատկերի վրա և ընթերցողին հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու Հայոց աշխարհի հնադարյան պատմության մասին:

Ստորև ձեզ ենք ներկայացնում  «12 ճանապարհորդություն դարերի խորքը» գրքից մեկ փոքրիկ հատված:

Սկիզբ առնելով Հայկական լեռնաշխարհից, Եփրատը հոսում է դեպի հարթավայր և Պարսից ծոց չհասած` միավորվում է Տիգրիսի հետ: Այդ երկու գետերի արանքում Միջագետքն է` բերրի հողերով, հինավուրց հուշարձաններով:

Որքան խաղաղ ու հանդարտ է Եփրատը հարավային դաշտավայրում, այնքան անհանգիստ է Հայկական լեռնաշխարհում: Մանավանդ նրա հիմնական վտակ Արածանի գետը, որը սովորաբար կոչվում է Եփրատ: Արածանի-Եփրատը Ծաղկանց լեռներից բխելով` մտնում է Մշո դաշտ, որտեղ այն սեղմվում է Կնճան սարերի արանքում և գո՜ւռ-գո՜ւռ, ձայն է արձակում: Այդ տեղանքը հին հայերը կոչել են Գուռգուռա: Հինավուրց մի ավանդություն կա: Ասում են, թե հայոց դիցուհի Աստղիկը շատ է սիրել լողանալ Եփրատի ջրերում: Եվ նա իր համար լոգարան է ընտրել հենց այդ տեղանքը: Երկար ճանապարհներ կտրելով, նա գիշերները հասնում էր Գուռգուռա վայրը և ժամերով մնում ջրերի մեջ:

Հովիվ կտրիճները իմացել էին, որ դա Աստղկան լոգարանն է, և մոտակա Դողոնաց սարի վրա խարույկ վառելով` կրակի լույսի տակ դիտում էին դիցուհու չքնաղ մարմինը: Այդ նկատելով Աստղիկը գործի է դնում իր դիցական զորությունը` դաշտը պատում մշուշով: Դրանից հետո էլ ամեն գիշեր հովիվ կտրիճները կրակ էին վառում, սակայն հենց որ երևում էին կրակի ցոլքերը, դիցուհին անմիջապես մշուշապատում էր տեղանքը` աննկատելի մնալով կտրիճներից: Մուշ անվան բացատրությունը հնում ժողովուրդը կապել էր այդ երևույթի հետ` թանձր մշուշի պատճառով այդ դաշտը կոչելով Մուշ: Այս ավանդությունից մնացել է չափածո մի պատառիկ, որը մինչև հիմա էլ չի իջնում հին մշեցիների շուրթերից.

Մշո սարեր մշուշ է,

Իր հողն ու ջուրը անուշ է …

Հին հայերն իրենց դիցուհուն պատկերացրել են ջրի հետ կապված, մերկ, Արածանի ջրերի մեջ լոգանք ընդունելիս:

Հնության ինչպիսի՜ բույր ունի այս ավանդությունը, որի ակունքներն այնքան հին են, որքան ջրի պաշտամունքը: Աստղիկ դիցուհին ևս, ինչպես մեր էպոսի հերոսները, ծագումով և հզորությամբ կապված էր ջրի հետ:

Հայաստանում ջրերը սկիզբ են առնում բարձրավանդակներից, և լեռնային աղբյուրներից, անձրևներից ու ձնհալից առատացած` իջնում հարթավայրերը, խառնվելով մեծ գետերին, դուրս գալիս Հայաստանի սահմաններից: Հայկական լեռնային կղզին շրջակա հարթավայրերի ջրամատակարարն է: Ոչ մի գետ չի մտնում Հայկական լեռնաշխարհ, բոլորն այնտեղից են դուրս գալիս: Երևի մեզանում ջրի պաշտամունքի առաջացման պատճառներից մեկն էլ հենց սակավաջրությունն է եղել:

Ջրի ամենասուղ ժամանակ և երաշտ տարիներին մեր նախնիները լեռնային շրջաններում, ուր վերջանում էին մարդկանց բնակության սահմանները, քարակոթողներ էին կանգնեցնում` ի պատիվ ջրի դիցուհու` Աստղիկի:

Այս քարակոթողները, որ հաճախակի են հանդիպում Հայաստանի լեռներում, ունեն ձկան կերպարանք: Եթե դուք տեսնեք ձկնակերպ այդ կոթողներից որևէ մեկը և ուշադիր զննեք հազարամյակներով հողմահարված այդ քարերը, կնկատեք դրանց վրա զոհաբերված եզան գլխի պատկերներ, ալիքավոր գծագրություններ, որոնք խորհրդանշում են անձրևի գաղափարը: Ձկնակերպ այս կոթողները տեսնելու համար հարկ չկա բարձրանալու լեռների կատարները: Ձեզնից շատերն են շրջել Երևանի կենտրոներում և անտարբերությունամբ անցել Նաիրի կինոթատրոնին հարող լճակի մոտով: փորձեք նայել ձեր շուրջը և կտեսնեք լճակի ափին դրված ձկնակոթողը, որը լեռներից է բերված այստեղ:

Ձկնակերպ այդ կոթողները, որ ժողովրդի կողմից հորջորջվել են վիշապ անվամբ, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանի կարծիքով, ոչ մի կապ չեն ունեցել օձերի կամ վիշապների հետ: Հայ մատենագրության տեղեկություններով վիշապ բառը հին հայերենում ունեցել է նաև հսկա իմաստը, ուստի ժողովուրդը այդ քարակոթողների հսկայական ծավալը նկատի ունենալով` դրանց վիշապ անունն է տվել:

Հետագայում Աստղիկ դիցուհու պատվին քանդակված ձկնակոթողների փոխարեն արտերի, վանքերի, գյուղերի մոտ կանգնեցնում էին ցասման խաչեր` աստծու ցասումը կանխելու և երաշտը դադարեցնելու նպատակով: Աստվածներին արձաններ կանգնեցնելու հնադարյան հեթանոսական այդ սովորույթը քրիստոնեական ժամանակաշրջանում փոխարինվեց խաչքարերով:

Լուսանկարում` Արածանի գետը

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված