Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

«Լուսանկարչական ասպարեզի Ռեմբրանդը»` Յուսուֆ Քարշ

Գիտություն և Մշակույթ

Ճանաչված բազմավաստակ լուսանկարիչ Հարրի Քունդակչյանը վերջերս Նյու Յորքի «Միդ-Մանհաթեն գրադարանի» դահլիճում ներկա է գտնվել «Քարշը պատմություն է» գունավոր ֆիլմի ցուցադրմանը եւ այնուհետեւ ծավալված քննարկմանը: Նա մեր խմբագրությանն է տրամադրել իր տպավորությունները, որոնք թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:

Ամենահետաքրքրականը հարց ու պատասխանի մասն էր, երբ պարզեցինք, որ Յուսուֆ (Հովսեփ) Քարշի լուսանկարչական ապարատի միջոցով «անմահացած» առաջին անձնավորություններից մեկը` 94-ամյա Բեթի Լոուն հանդիսատեսների շարքերում է: Քարշը նրան 1936 թվականին էր լուսանկարել: Ահա թե ինչ պատմեց նա իր «ընկերոջ` Քարշի մասին»:

«Դատարկ սենյակում նստել էինք նարնջի դատարկ արկղերի վրա եւ չինական սենդվիչներ էինք ուտում: Երեքով էինք` Յուսուֆը, կինը` Սոլանժը եւ եւս, այդ ժամանակ 17-ամյա աղջնակս:

Ես նորագույն եւ ամենաերիտասարդ անդամն էի արդեն մեծ համբավ վայելող «Մոնտե Կառլոյի ռուսական բալետի» խմբի, որը նոր էր վերադարձել Կովենտ Գարդընի իր ամառային շրջագայությունից: Ազատ ժամանակ ունեի տունէ Կանադա վերադառնալու եւ այցելելու հիվանդանոցում պառկած հորս`  Ուիլյամին:

Ընկերությունն իմ երթուդարձի տոմսերի արժեքը վճարել էր եւ երբ երկու շաբաթ անց Եվրոպայում մեր հաջորդ «կանգառը»` Բարսելոնա հասնեի, իսկական բալերինայի իմ ակտիվ կյանքով էի ապրելու:

Օտտավայի (Կանադա) Սփարքս փողոցի վրա գտնվող այդ բնակարանում հավաքված մենք նշում էինք Յուսուֆի առաջին լուսանկարչական ստուդիայի «բացումը»: Այնտեղ ընդամենը Յուսուֆի հսկայական ապարատն էր եւ պատուհաններին` սպիտակ վարագույրներ: Կահույքի ուրիշ առարկաներ չկային: Բոլորս էլ աղքատ էինք այդ օրերին: Սոլանժը, որին ճանաչում էի եւ պաշտում, իսկական ֆրանսուհի էր: Ֆրանսիայում հետեւել էր թատերական եւ պարարվեստի դասընթացների եւ ինքն էր, որ խրախուսել էր իմ առաջին քայլերը Օտտավայի դրամատիկական լիգայի բեմադրած ֆրանսիական պիեսներում, նախքան որ միանայի ռուսական բալետի խմբին: Ինքն էր նաեւ, որ նախորդ գիշերը հինավուրց Ռասսել թատրոնում ծանոթացրել Յուսուֆ Քարշ անունով այս փոքրամարմին զվարթ մարդու հետ, որին նա բացատրում էր «թատերական լույսի հնարավոր ազդեցությունն» իր արվեստի վրա:

Այո՛, այդ սենյակում մենք նշում էինք նրա առաջին ստուդիայի բացումը, խոսում նրա ապագա գործունեության մասին: Ես այդ ժամանակ նոր էի կարդացել «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը եւ հետաքրքրվեցի, թե ինչպե՞ս էր նա «փախել»` փրկվել եղեռնից: Դրանով հավանաբար ես վրդովեցի հանգիստը մեկի, որին ընտանիքը օսմանյան Թուրքահայաստանից վերջերս էր ուղարկել ապրելու հորեղբոր` Ջորջ Նաքքաշի հետ, ով տարիներ առաջ լուսանկարչական փոքրիկ ստուդիա էր բացել Կանադայում: Յուսուֆը` 17 տարեկան, ավագ որդին էր ընտանիքի եւ որպես ներգաղթող Կանադա էր հասել նավով, չորրորդ կարգի` տախտակամածային ուղեւորի կարգավիճակով: Նա ոչ ֆրանսերեն գիտեր, ոչ էլ անգլերեն:

Նա անմիջապես վեր կացավ տեղից, սուրաց դեպի պատուհանը, ցած իջեցրեց սպիտակ վարագույրը եւ վերադառնալով փաթաթեց գլուխս դրանով, կարծես չալմա լիներ: Լուսանկարչական ապարատը չրխկաց եւ ահա լուսանկարս պատրաստ էր: Այնքան հաջող էր, որ այն հետագայում արժանացավ բազմաթիվ մրցանակների: Այդ «չալման» ինձ ուղեկցեց ամբողջ կյանքի ընթացքում, մինչեւ օրս ես այն կրում եմ»:

Քարշը, որ այնքան մեծ հռչակ ձեռք բերեց, որ դարձավ «լուսանկարչության ասպարեզի Ռեմբրանդը», մահացավ 2002-ին Բոստոնում 93 տարեկանում, բայց մենք հավաքվեցինք տոնելու նրա ծննդյան հարյուրամյակը: Նա իր հուշերում գրել էր. «Ես տեսա, թե ինչպես են կոտորում հարազատներիս: Քույրս սովամահ եղավ գյուղից գյուղ տարագրվելիս»: Նա 14 տարեկան էր եւ հետապնդումներից փախչելով հասավ Սիրիա իր ընտանիքի հետ: Երկու տարի անց, ծնողները նրան ուղարկեցին Շերբրուկում (Քվեբեկ, Կանադա) ապրող Ջորջ Նաքքաշի մոտ: Վերջինս հասկանալով տղայի թաքնված հնարավորությունները, 1928-ին նրան ուղարկեց Բոստոն` լուսանկարիչ Ջոն Կարոյի մոտ սովորելու: Յուսուֆի եղբայր Մալաքը նույնպես լուսանկարիչ էր, եւ նրա հռչակված նկարներից մեկը պատկերում է գերաններ, որոնք գետի հոսանքն ի վար ծփում են` կանադական մեկ դոլարանոցի վրա:

Յուսուֆ Քարշի աշխատանքները շատ հեղինակավոր մարդկանց ուշադրությունը գրավեցին, բայց նա լուսանկարչական պատմության մեջ վերջնականապես իր ամուր, հաստատուն տեղը գրավեց 1941 թվականի դեկտեմբերի 30-ին, երբ նկարեց Ուինստոն Չերչիլին, ով Օտտավա էր ժամանել կանադական խորհրդարանի համայնքների պալատում ելույթ ունենալու: Այդ նկարը Քարշին միջազգային համբավ բերեց: 1967-ին նա դարձավ կանադական պաշտոնական Օրդենի կրող եւ ապա` 1990-ին` կավալեր:

Չիկագոյից լրագրող Ջորջ Պերրին բրիտանական «Սանդեյ թայմզ» շաբաթաթերթում գրել է. «Երբ հռչակավոր մարդիկ մտածում են անմահանալ, նրանք դիմում են օտտավացի Քարշին»: Ինքը` Քարշը 1967-ին հրատարակած իր «Քարշ Պորտֆոլիո» հուշագրության մեջ գրում է. «Ամեն տղամարդու եւ կնոջ մեջ մի գաղտնիք է թաքնված: Որպես լուսանկարիչ`  իմ պարտականությունն է հնարավորինս բացահայտել այդ գաղտնիքը»: Նա գտնում էր, որ ամենամեծ երջանկությունը «մեծ սրտի, մտքի եւ հոգու տեր մարդկանց լուսանկարելն էր, լինեին նրանք հռչակավոր, թե համեստ անձնավորություններ»:

Նրա հայտնի լուսանկարների թվին են պատկանում Ալբերտ Էյնշտեյնի, Դուայտ Էյզենհաուերի, Պաբլո Պիկասոյի, Ֆիդել Կաստրոյի, Ինդիրա Գանդիի, Էռնեստ Հեմինգուեյի, Օդրի Հեփբըռնի, Կլարք Գեյբլի, Համֆրի Բոկարտի, Մոհամեդ Ալիի, Հելեն Քելերի, Գրեյս Քելլիի, Ժակլին Քենեդու, Ջոն Քենեդու, Լոուրենս Օլիվիեյի եւ Էնդի Ուորհոլի դիմանկարները: Բայց անկասկած դրանց մեջ ամենահաջողվածը Չերչիլի զայրացած դիմանկարն է, որը նաեւ կանադական դրոշմանիշի վրա է պատկերված:

Քարշը կարողացել էր նրա բերանից դուրս հանել նրանից անբաժանելի սիգարը, դժգոհություն պատճառելով Չերչիլին: Դրոշմանիշի վրա «անմահացել» են նաեւ Օդրի Հեփբըրնը եւ Էլիզաբեթ Բ. թագուհին: Քարշը մեծ ազդեցություն է թողել իր եւ հետագա սերունդների բազմաթիվ լուսանկարիչների վրա:

Թարգմ. Հ. Ծուլիկյան

Աղբյուրը` «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց`  Ք. Ա.-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված