Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Այս հողում ամեն բան աճում է առատորեն` և՛ զորավար, և՛ զինվոր, և՛ դավաճան... Արմեն Մարտիրոսյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» (սկիզբը` «Ցերեկները քրիստոնյա, գիշերները` արևապաշտ… Արմեն Մարտիրոսյան», «Ստիպելով, վախեցնելով` կենդանի մեռյալների ձևական զորք կապահովեմ. Արմեն Մարտիրոսյան», «Ուրիշի արյունը բերող քար է ինձ հարկավոր, ամեն ինչ ճզմող, աղացող ջաղացքար. Արմեն Մարտիրոսյան») եռահատոր վիպերգությունից մի փոքրիկ հատված:

Այս հողում ամեն բան աճում է առատորեն` և զորավար, և զինվոր, և դավաճան ... միայն թե, սխալ ես որոնում եղբայրս, զինվորի արտ ես փնտրում մոլախոտի դաշտում»: Ուրիշ ճար չկար. եղած-չեղածը տասներկու գավառ էր, և նա բոլոր տասներկուսում էլ փնտրել-որոնել էր, զինվորի արտ չկար ու չկար, ամենուր մոլախոտը զոռել էր ... Իսկ հիմա իր անելանելի բանտում, քառսուն գոմշի կաշվի ու քառսուն ջաղացքարի տակ Ջուրջն իրեն նախատում-ասում է.

- Սյունիքում տասներկու գավառ չէ, ուրիշն էլ կա, եղբայրս, տասներեքերորդը ... Դու կույր, համր և խուլ` չես տեսել, չես լսել ու արձագանքել:

Ջուրջն անգիր գիտի բոլոր գավառների անունները, տեղանքը, տարածությունը: Դեռևս Նորավանքի դպրանոցում մի հարյուր անգամ հաշվել է … Որտեղի՞ց գտնի այն, ինչ չկա, չի եղել երբևէ: Որտեղի՞ց գտնի տասներեքերորդ գավառը, ուր զինվորների արտը ծովածավալ շնկշնկում է: Իզուր է ինքն իրեն նախատում, չեղած տեղից զինվոր չես ճարի, չեղած տեղից ի՞նչ զինվոր ու զորահավաք: Իսկ ինքնանախատման ճառագայթը համառում-ասում է.

- Տասներեքերորդն ամենամեծն է Սյունյաց աշխարհում: Դու կույր, համր և խուլ` չես տեսնում, չես լսում ու արձագանքում …

Եվ հանկարծ նրա աչքերի առջև ամբողջ հասակով բարձրացավ-հառնեց Արշավիր իշխանը` մի ձեռքին սուր էր երկսայրի, մյուսին` աղեղ էր լայնալիճ, բարձրացավ-հառնեց, և զավակներն էին նրա թիկնապահները, ամենքն էլ սպառազեն ու ահազդու: Եվ Ջուրջի ականջը ձայն առավ. նա հստակորեն լսեց իր անունը: Մեկը դիմացի սարից կանչում էր:

- Հեյ վախ, - ասաց Ջուրջը, - Արշավիրն է, ինձ է ձայն տալիս, իսկ ես, միայնակ ու հուսահատ, վեր եմ ընկել այս խավար զնդանում:

Արշավիր իշխանի սթափեցնող ձա՞յնն է, թե՞ ամբողջ Սյունիքն է` հավաք ու ձույլ զանգված, իրեն կանչում է բարձրագնա ու միալար … Լուսաթաթախ աղոթարան իջավ թևերին ու ուսերին, արյունը, գիժ, խլրտաց երակներում, Որոտան գետ էր, զարթնեց, ջրվեժեց խելակորույս: Ջուրջն ուժակալեց մայր հողի ստորին շերտերին հպվելիս: Թափ տվեց իրեն: Քառսուն գոմշի կաշին պատռվեց, քառսուն ջաղացի քարը փշրվեց, և փշուրները թռան երկինք ու մինչև օրս էլ գնում են թռած:

- Իշխանների հետ իմ բանը վերջացավ, - ասաց, երբ ողջ ու անվնաս ելավ-կանգնեց Խոր Վիրապից, - ով կողմնակից է, ինքնակամ կմիանա:

Միացան, չմնացին իրենց շեն ու օջախին կառչած: Հենց Երնջակից, Ձորքից ու Եվայլախից, նույնիսկ Արևիքից, իշխաններից գաղտնի, շինական ու արհեստավոր զինվորագրվեցին Ջուրջի բանակին:

- Սպարապետը նեղն է, - ասացին իրար, - իշխանները զինվոր տան-չտան, իրենց գործն է, մենք կանք ու կանք:

Մեկը չէր, տասն էր, տասը չէր, հարյուրն էր, հազարն էր, սպարապետի զորքի առուն մեծացավ, վարարեց, գարնան գետ էր` խելառ ու շառաչուն: Եվ քառսուն ջլապինդ դարբին զենք ու զրահ կռեց, և քառսուն դերձակ հագուստ կարեց, և կամավորների բազմությունը քաշվեց լեռները:

- Իշխանների մեղքով օրեր կորցրինք մարդկանց հավաքելու վրա, - ասաց Ջուրջը պահապան լեռներին, - դժվարը խառնիճաղանջ ամբոխից զինվոր ձևելն է: Չենք հասցնի, թուրք-սելջուկը վրա կտա:

- Այդ բանը մեզ թող, - հանգստացրին լեռները, - մենք կհասցնենք:

Նյութը`  Ք. Ա. –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված