Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն 

Մեր սերնդին բախտ վիճակվեց ունենալու իր հրեշտակն ու սուրբը. Լուսինե Զաքարյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում պրոֆեսոր Վարազդատ Ղազարյանի («Եկավ որպես հրեշտակ, հեռացավ սրբացած». «Ասպարեզ» 1993 թ. մայիս 27)   /Տե՛ս  Լուսինե Զաքարյան Lousine Zaqaryan էջը/ հոդվածը:

Հրեշտակները մտացածին են, գեղեցիկ, բարի ու պահապան էակներ, որոնք պատկերվում են գեղեցիկ երեխաների ձևով, ունեն նաև թռչունի թևեր և հովանավորում են իրենց ենթականերին: Սրբերը իրական անձնավորություններ են,որոնք իրենց կյանքը նվիրում են ժողովրդին, արժանանում են ժողովրդական սիրո ու հարգանքի և մնում են սերունդների հիշողության մեջ իբրև նվիրյալներ: Այդպիսիները երկրային լինելով հանդերձ ճանաչվում են որպես երկնայիններ: Ահա թե ինչու հայկական ճանաչված սրբերի շարքին են դասվում նաև Վարդան Մամիկոնյանը, Գրիգոր Նարեկացին և ուրիշներ:

«...Մեր սերնդին բախտ վիճակվեց ունենալու իր հրեշտակն ու սուրբը: Դա մեծանուն երգչուհի Լուսինե Զաքարյանն էր, որն ավա՜ղ, շուտ հեռացավ կյանքից:
Հայ իրականության մեջ Լուսինեն հայտնվեց որպես հրեշտակ:Այսպես էր Նա երևում բեմահարթակների վրա ՝ Իր հրեշտակային տեսքով, կեցվածքով, անխառն մաքուր ձայնով, առինքնելու, կախարդելու, երգի թևերով լսողին մի երանելի աշխարհ տեղափոխելու հրաշքով: Եւ այս տպավորությունը մնում է Նրան լսողների մոտ ամենուրեք, ուր պատահում էին Նրան՝ փողոցում, լսարանում կամ համերգասրահներում: Նա Իր նկատմամբ ստեղծեց այնպիսի համաժողովրդական սեր, որ երիտասարդ այրերն իրենց նորածին աղջիկներին անվանակոչում էին Լուսինե ...

Լուսինեն աստվածատուր էր, հայ ժողովրդի ստեղծագործ ոգու փայլատակումներից մեկը: Իր արտակարգ աշխատասիրությամբ, երգարվեստի նկատմամբ ունեցած բացառիկ սիրո և ի ծնե օժտված կարողությունների շնորհիվ նա հայ երգը, մասնավորապես հոգևոր երգը բարձրացրեց մի նոր մակարդակի վրա՝ դարձնելով այն ժողովրդական զանգվածներին ավելի սիրելի ու մատչելի: Ավելի քան երեսուն տարի ամենայն հայոց հոգևոր կենտրոնի՝ Ս. Էջմիածնի Մայր տաճարի կամարների տակ հնչեցրեց դարերի խորքից եկած հոգևոր երգերը՝ շարականները, մեծն Կոմիտասի և Եկմալյանի ստեղծագործություններն ու մշակումները:

Պատարագների օրերին Էջմիածին քաղաքի փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով, իսկ վանքի սրահում ու բակում, ինչպես ասում են, ասեղ գցելու տեղ չկար: Մարդիկ գալիս էին մեծ ու փոքրով, մատաղացու ոչխարներով ու նվագով: Գալիս էին Լուսինեի «Սուրբ-Սուրբ»-ը և հոգևոր մյուս երգերը լսելու, Լուսինե հրաշքը տեսնելու: Եվ այդպես տարեց-տարի, երգչուհու փառքի հետ բարձրացավ Էջմիածնի փառքը,տարեց տարի բազմապատկվեց ջերմեռանդ հավատացյալների թիվը:

Ինձ համար մեծ երջանկություն էր Լուսինեին տեսնելն ու լսելը: Նրա երգը հուզմունք էր,աղոթք, ինքնամոռացում: Երբ լսում էի նրա երգերը, մանավանդ «Սուրբ-Սուրբ», «Տեր կեցո», «Տեր ողորմեա»-ն, մոռանում էի ինքս ինձ ու շրջապատս, անձնական վիշտս դառնում էր համամարդկային, բողոքս դառնում էր աղոթք, և ինչ-որ քաղցր զգացում էր համակում հոգիս: Իսկ երբ մարում էին վերջին ղողանջները,ասես արթնանում էի մի երանելի երազից,որը կուզեի երկար շարունակվեր:

Մեծ, շատ մեծ էր Լուսինեի երգի հմայքը,իսկ կատարած գործը՝ անգնահատելի: Ցավոք նա անժամանակ հեռացավ կյանքից՝ մեծ վիշտ պատճառելով իր երկրպագուներին: Անշուշտ դեռևս ըստ արժանավույն չի գնահատված նրա երգարվեստն ու կատարած գործի մեծությունը: Կասկած չկա, որ նրա անձի ու գործի մասին կգրվեն արժանի մեկնաբանություններ:

Այսօր հայ երգի Լուսինեի կատարումները հնչում են հողագնդի բոլոր կողմերում, ուր կա հայ համայնք, հայ եկեղեցի: Այսօր Լուսինեի երգարվեստին հետևող շատ երգչուհիներ, իրենց կարողությունների սահմաններում փորձում են վառ պահել մեներգչուհու անմար հիշատակը:
Լուսինեն ամեն ինչ տվեց իր ժողովրդին ու եկեղեցուն: Էջմիածնի Մայր խորանի առջև մոմի նման այրվեց ու հալվեց, կյանքից հեռացավ սրբացած:
Ժամանակները կանցնեն, և Լուսինեն ավելի պայծառ կփայլի հայ երգարվեստի պատմության մեջ:

...Պատահական չէ, որ Նրա աճյունը ամփոփվեց Ս.Էջմիածնի Գայանե վանքի տարածքում, քրիստոնեության տարածման գործում նահատակված կույսերի աճյունների հարևանությամբ: Մնում է, որ Հայ Եկեղեցին՝ երգչուհու ծննդյան և մահվան տարելիցի օրը, տարեկան երկու անգամ, հատուկ աղոթքներով նշի Նրա պայծառ հիշատակը:
Փառք Լուսինեի սավառնող անմահ հոգու հիշատակին»:

նյութը` Պերճ Դոլինյանի, Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո
Ամենադիտված