Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը Քննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո Չինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոն 

Զինվորները քայլում են մեռած նախնիների ոսկորների վրայով. Արմեն Մարտիրոսյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» (սկիզբը` «Այս հողում ամեն բան աճում է առատորեն` և՛ զորավար, և՛ զինվոր, և՛ դավաճան... Արմեն Մարտիրոսյան», «Ցերեկները քրիստոնյա, գիշերները` արևապաշտ… Արմեն Մարտիրոսյան», «Ստիպելով, վախեցնելով` կենդանի մեռյալների ձևական զորք կապահովեմ. Արմեն Մարտիրոսյան», «Ուրիշի արյունը բերող քար է ինձ հարկավոր, ամեն ինչ ճզմող, աղացող ջաղացքար. Արմեն Մարտիրոսյան») եռահատոր վիպերգությունից մի փոքրիկ հատված:

Եվ ծալքավոր լեռների ժայռ ու խոռոչները բացվեցին, և մարդկանց ոտքերի տակ նոր արահետներ թխվեցին, և իջնել-բարձրանալիս մարդիկ ակամա շարք կանգնեցին, և վարժվեցին շարքով տեղաշարժվելուն, և շարասյան միջից նետ արձակելուն, որովհետև բացված ժայռ ու խոռոչից վայրի գազաններ փախան սարսափահար, մարդկանց առջև կենդանի ու շարժուն թիրախ էին, և որսորդություն էր համատարած ու լանջասփյուռ: Եվ հողը ճռճռում էր անցուդարձողների ոտքերի տակ. փխրուն ու փափուկ կնձիկներ չէին, ոչ էլ քար ու խիճ էր: Ճրթճրթացողը ոսկոր էր ոտնատակ:

- Ի՞նչ է, - զարմացած հարցրեց ջուրջը` ունկնդիր հողի ճռճռոցին:

- Մեռած նախնիների ոսկորներն են, - ասացին լեռները, - քո զինվորները քայլում են նախնիների ոսկորների վրայով:

- Ահա թե ինչն էր` ինձ սնեց, զորացրեց Խոր Վիրապում, - ասաց Ջուրչջը, - ահա թե որտե՞ղ էր Սյունյաց տասներեքերորդ գավառը. դա գտնելու համար արժեր Խոր Վիրապ հաղթահարել:

Ջուրջն իր հոգում շարունակվող մակընթացության նման երկար կօրորի զինակիցների ձեռքերով վիրապ ընկնելու, հողում թաղված ոսկորների ճրթճրթալու պատմությունը, տարիներ անցնեն, գլուխ չի հանի, առասպել է, թե իրականություն: Գլուխ չի հանի: Էհ, միևնույն է, այդպես եղել է, կա ու կլինի, կասի:

Այդ օրն էր, լանջն ի վեր բարձրացնելիս` նժույգի ոտքը քարի առավ, կրակ դուրս թռավ քարից, և նա մտածեց քարե զորագնդի մասին: Վերադարձին զինվորներին հրաման կտա դեսուդեն սփռված քարաբեկորները հավաքել, կուտակել, պատնեշել բարձրադիր լանջը` ձորամիջի միակ արահետով երկիր ներխուժող թշնամու վրա մահաբեր կարկուտ տեղալու: Նետ ու սրից կփրկվեն, քարե կարկուտից հազիվ թե … քարե կարկուտից պրծում չկա:

Դիմացը, Շաղատ գյուղի ծայրին, տներից ու այգիներից հեռու, մենավոր ապարանք է` երկրաշարժից արևելյան պատը ճաք է տվել, յուրաքանչյուր վայրկյան պատրաստ է փլվելու: Նախկին ամրոց է: Օր է բոլորում օրվա վրա, ամիս` ամսի, ամրոցը միշտ փակ, ներսուդուրս անող չունի: Օձն էլ չի բնակվում, վախենում է փլվածքի տակ մնալուց: Սիսական տոհմի ժառանգական սեփականությունն է: Դարեր առաջ տոհմը բազմանդամ ու ճյուղատարած` տարածվեց Սյունիքում, մի ճյուղը Շաղատի ամրոցը կառուցեց, բնակվեց, ծաղկեց սերնդեսերունդ: Եվ տոհմածառը ծաղկում էր, և ամրոցը կից շինություններով ծավալվում- մեծանում էր: Եղավ` պարիսպ քաշեցին, երկաթյա դռներ դրեցին, յոթ փականքներով առանձնացրին: Սեփական արյան ծերությո՞ւնն էր, թե՞ չար աչք էր դիպել, հանկարծ ամլության, վաղաժամ մահվան, թշնամուց գերեվարվելու ու սպանվելու ցեցով պատսպարվեցին արքայական տոհմածառի դալար ու բարակ շիվերը, և պատահեց, որ սրանք չծաղկեցին, կային` չորացան, պոկվեցին, ջնջվեցին երկրի երեսից: Ջուրջ սպարապետի Համտուն պապի օրերին վիթխարի ծառից հատուկենտ ճյուղեր էին մնացել Բաղաբերդում, Շաղատում, Նորավանքում, շատերն սպանվեցին, մեռան, գերեվարվեցին, և ամրոցն ամայացավ: Տոհմածառը երբեմն, յոթ-տասը տարին մեկ պատահաբար ծաղկում էր, յոթ-տասը տարի շարունակ, մինչև նոր ծնունդը, մոմ ու խունկ էին վառում նորածնի շուրջը, որն արդեն նորածին չէր, այլ տասը տարեկան հասուն երեխա էր, նրան զարդարում էին աղոթքի կանաչ տերևներով, թե տեսեք, ահա, մենք էլ զավակ ունենք, մեր օջախը ևս շարունակվում է` ընդդեմ չար աչքի ու թշնամու:

Նյութը`  Ք. Ա. –ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակըՌԴ-ն ուժեղացնո՞ւմ է դիրքերը Հայաստանում․ Մակրոնի դերը Արցախում, Սահմանադրական զիջումնե՞րՄեծ Բրիտանիայի բանտերը լիքն են հանցագործների պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելուց հետո
Ամենադիտված