Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Խոստացել էին «կուրորտ», 2020թ. մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս․ Աշոտյան Մակրոնի այցը Հայաստան, այդպես էլ չի ստացվում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանին միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն (տեսանյութ) Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»․ Աշոտյան Իրա ադրբեջանական վիզավին էլ էր կրթում. Անժելա Էլիբեգովա 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ քաղաքագետ Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին 

Պլեխանովի անվան համալսարանի բակալավրիատի շրջանավարտներն այսօր ստացան իրենց դիպլոմները (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

Այսօր՝  հուլիսի 28-ին,  Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում տեղի ունեցավ բակալավրիատի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը:

Շրջանավարտներին ողջունեց, շնորհավորեց  ու մաղթանքներ հղեց Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբաձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը: 

«Հարգելի′ շրջանավարտներ, ուրախ եմ ողջունել ձեզ այս  կարևոր օրվա առթիվ: Մաղթում եմ ամենակարևորը՝  հաջողություններ, հաղթանակներ, առողջություն: Մաղթում եմ նաև, որ մեր բուհում ստացած կրթությունը հիմնաքար լինի ձեր նպատակների իրականացման  ճանապարհին և  ես վստահ եմ, որ այն աշխարհայացքը, որը ձևավորվել եք այստեղ, կօգնի ձեզ կյանքում հասնել մեծ հաջողությունների:

Շատ կարևոր է նաև, որ ձեր առջև դնեք հավակնոտ նպատակներ. հաճախ հավակնոտությունը քննադատվում է, բայց պետք է ասեմ, որ եթե այն հիմնված է ճիշտ մոտիվացիայի, առողջ ինքնագնահատականի, ինտելեկտի և նպատակների վրա, ապա օգնում է կյանքում հաղթանակներ գրանցելու և բարձունքներ նվաճելու գործում»,-նշեց Վարդանյանը: 

Նա ավելացրեց նաև, որ մենք ապրում ենք թվային աշխարհում, ուր փորձ է արվում կառավարել և ուղղորդել նաև մարդկային մտածողությունը ու մանիպուլացնել մարդուն:

«Թույլ մի′ տվեք, որ ձեզ մանիպուլյացիայի ենթարկեն, դուք այնքան գիտելիքներ եք ստացել, որ ինքներդ կարող եք մանիպուլացնել ուրիշներին: Դուք ունեք անսպառ ռեսուրսներ՝ հասնելու ցանկացած բարձունքի: Չգիտես ինչու բոլորին թվում է, թե  այն մարդիկ, ովքեր  պաշտոններ են զբաղեցնում, ծնվել են պաշտոնյա, բայց դա այդպես չէ: Նրանք եղել են ձեզ նման ուսանողներ և ձգտել ու հասել են նման  բարձունքների: Ես ուզում եմ, որ դուք այնքան ուժեղ լինեք, որ ինքներդ որոշեք խաղի կանոնները և թելադրեք դրանք ձեզ շրջապատող մարդկանց, որ որոշ ժամանակ անց մենք լսենք ձեր հաջողությունների մասին ու հպարտանանք ձեզանով: Ամենակարևորը՝ կապը պահեք համալսարանի, ձեր զիլ դասախոսների հետ, ովքեր  ոչինչ չեն խնայել ձեզ համար և այսուհետ նույնպես սիրով կուղղորդեն ձեզ, եթե դիմեք նրանց: 

Կաշխատեք Հայաստանում, Ռուսաստանում, թե այլ երկրներում, միշտ հիշեք, որ դուք մեր պետության և ժողովրդի լոբբիստներն եք ամբողջ աշխարհում և առավելագույնս օգտակար եղեք մեր ժողովրդին»,-ասաց Վարդանյանը: 

Շրջանավարտներին իր ողջույնի խոսքն ու ջերմ բարեմաղթանքներն ուղղեց  նաև համալսարանի Տնտեսական գիտությունների ամբիոնի վարիչ Բելլա Գաբրիելյանը.

«Ողջունում եմ բոլորիդ այս նշանակալի օրվա առթիվ, դուք արդեն մեծացել եք և անցնում եք կյանքի նոր փուլ, ձեզանից շատերը կնքել են իրենց  աշխատանքային առաջին պայմանագրերը, մյուս մասը որոշել է իր կրթությունը շարունակել մագիստրատուրայում: Ես ուզում եմ, որ այսուհետ դուք  ձեր առջև դնեք նպատակներ, հասնեք դրանց  և ամենակարևորը՝ հեշտությամբ հաղթահարեք բոլոր այն դժվարությունները, որոնք կհանդիպեն ձեր ճանապարհին, իսկ դա անխուսափելի է: Մաղթում եմ բոլորիդ ամուր առողջություն, հաջողություն և կանաչ ճանապարհ»: 

Բուհի դասախոսական և ղեկավար կազմին իրենց շնորհակալական խոսքը հղեցին նաև շրջանավարտները: 

«Ուզում ենք շնորհակալություն հայտնել Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ողջ մանկավարժական կոլեկտիվին և ղեկավար կազմին մեզ այստեղ սովորելու հնարավորություն ընձեռելու, իրենց աշխատանքի և հոգատարության համար, ինչպես նաև այն գիտելիքների  ու հմտությունների համար, որ տվել են մեզ: Շնորհակալ ենք, որ, ի դեմս մեզ, պատրաստել եք ոչ միայն  լավ մասնագետների, այլ նաև դաստիարակել եք լավ մարդիկ»,-նշեց համալսարանի շրջանավարտ Անի Աղեկյանը:

Նշենք, որ բուհի շրջանավարտներից շատերն արդեն իսկ կնքել են իրենց աշխատանքային առաջին պայմանագրերն  այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ «Տաշիր Գրուպ»-ը, ՎՏԲ-Հայաստան բանկը, DGS-Sistems-ը: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա Խոստացել էին «կուրորտ», 2020թ. մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս․ Աշոտյան Մակրոնի այցը Հայաստան, այդպես էլ չի ստացվում (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանին միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն (տեսանյութ) Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն Առաջին իսկ հնարավորության դեպքում Բաքուն անթաքույց հրճվանքով Մոսկվային կհասցնի «удар ниже пояса»․ Աշոտյան Իրա ադրբեջանական վիզավին էլ էր կրթում. Անժելա Էլիբեգովա 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանումՈ՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը․ քաղաքագետ Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան ՌԴ Կրասնոդարի շրջանի ափ լցված նավթամթերքի վերացումը կտևի մոտ մեկ ամիս Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Վթար Նոր Երզնկա գյուղում, վիրավnրներ կան․ նոր մանրամասներ Չինաստանի ՊՆ-ն կտրուկ է արձագանքել Պենտագոնի զեկույցին Ընդհանրապես անկախ ոչ մի բան չկա. գնահատում եմ զրո․ հարցում Հրաժարականն անխուսափելի է Պաշտպանության նախարարը իր տեղում չէ. բանակում լիներ ապահով, կարգուկանոն և օրենք․ հարցում Իրանի և Ռուսաստանի դիվանագետները քննարկել են Փեզեշքիանի այցը Մոսկվա Արարատի մի դպրոցի տարածքում դանակահարություն է եղել, վիրավnր կա․ Shamshyan Հայաստանում լավ աշխատանք, պաշտոն ստանալու հիմնական ձևը խնամի-ծանոթ-բարեկամն է․ Սարգսյան Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել ՄԻՊ-ը կազմակերպել է «Այլընտրանքային ծառայությունը ՀՀ-ում. մարտահրավերներ և լուծումներ» քննարկում Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է. տնտեսագետ Օրբանն ԵՄ-ին առաջարկել է չշտապելՌուբեն Վարդանյանը մեկուսացվել է իր ընտանիքի կողմից վարձած փաստաբաններից (տեսանյութ)Քաղաքապետի խոսնակը հայտնեց ուրախալի լուրը (տեսանյութ)Նախարարները կրթություն չունեն, գերատեսչությունները վատ են աշխատում. հարցումԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Իրակլի ԿոբախիձեԱրդեն որերորդ տարին է հիմնական բարեմաղթանքն ինձ՝ «հաջորդ ծնունդդ առանց Նիկոլ»-ն է. Վազգեն ՍաղաթելյանՄիայն սովետի ժամանակ ենք լավ ապրել. հարցումԴոնեցկի նոր բնակավայր է հայտնվել ՌԴ վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆHonda-ն և Nissan-ը կարող են միաձուլվել․ Reuters«Մոսկվան րոպեների հեռավորության վրա է». ՊենտագոնՀունահռոմեական ոճի ըմբիշ Գասպար Տերտերյանն առաջադրվել է CISM-ի տարվա լավագույն մարզիկԼորեն Սանչեսն ապացուցեց՝ 55-ն ընդամենը թիվ է (լուսանկարներ)Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս. Hraparak.amԱՄՆ-ն և Ճապոնիան վերսկսել են ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքները․ KyodoԲելառուսը և Ղազախստանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր․ ԶԼՄԽորապես վշտացած եմ Մագդեբուրգում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ ՀՀ նախագահԴամասկոսում ահաբեկչության զոհվել է դարձել Իրանի դեսպանատան աշխատակից․ ՏԱՍՍԻրանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ դիվանագետները Դամասկոսում հանդիպել են ՀԹՇ ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Պուտինը հաղթել է Զելենսկուն․ Մեդվեդչուկ«Մենք անկախ պետություն ենք, ուստի մեր գործընթացներին միջամտելու կարիք չկա»․ ԺապարովՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՎրաստանը կարող է դուրս մնալ Եվրոպական կրթական համակարգից․ Georgia NewsՀայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի
Ամենադիտված