Գորիսի քաղաքապետն ու իր ազգականը ծեծել են ավագանու մեկ այլ անդամի. գործը ոստիկանությունում է
ՔաղաքականՄամուլում տեղեկություններ են տարածվել, որ հոկտեմբերի 18-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք քաղաքապետարանի ավագանու անդամ Լյովա Արզանյանի, քաղաքապետ Առուշ Առուշանյանի և Արտակ Առուշանյանի միջև:
Ըստ նախնական վարկածի՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ, իսկ դեպքի մասին էլ առաջինը ոստիկանությանը հայտնել է Լյովա Արզանյանը:
ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասացին, որ դեպքի մասին ահազանգ է եղել և նյութեր են նախապատրաստում կատարվածի մանրամասները ճշտելու համար:
Նշենք, որ Լյովա Արզանյանի և Առուշ Առուշանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: