Հայտնի է ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հիմնական էությունը
Աշխարհ
Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շարունակվող բանակցությունների գլխավոր առանձնահատկությունն այն փաստն է, որ կողմերը չեն վստահում միմյանց: Այս մասին հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մարկելովը, նրա խոսքերը մեջբերում է Tsargrad-ը։
«Այնուամենայնիվ, ամբողջ գործընթացի էությունը մեկն է․ Ուկրաինան, օրինակ, իրեն կոռեկտ չի պահում», - նշել է Մարկելովը։ Բանակցությունների երկու կողմերն էլ շատ լավ գիտեն այդ մասին, հավելել է փորձագետը, միայն նախընտրում են այդ մասին խոսել «իրենց նյուանսներով»։
Առկա տարաձայնությունների ֆոնին ստեղծված պայմաններում ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելը չափազանց դժվար կլինի։ «Ինձ թվում է, որ մենք կրկին վերադարձել ենք զրո կետին․ որից կրկին նոր ճանապարհ ենք փնտրում», - եզրափակել է քաղաքագետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)