Լեհաստանում Թրամփին Ուկրաինայում խաղաղության «լավագույն հնարավորություն» են անվանել
Աշխարհ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է Ուկրաինայում խաղաղության «լավագույն հնարավորություն»։ Նրա խոսքերը մեջբերում է RBC-Ukraine-ն։
Լեհ ղեկավարը վստահություն է հայտնել, որ միայն Թրամփն է ունակ ստիպել Ռուսաստանին դադարեցնել իր հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։
Դուդան հավելել է, որ Թրամփի առաջին նախագահության ժամանակ ռուսական «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ պատժամիջոցները և «Գազպրոմ» պետական էներգետիկ կորպորացիայի միջոցով «Ռուսաստանի էներգետիկ հավակնություններին խոչընդոտելը» բավարար ապացույց են այն բանի, որ ԱՄՆ նախագահը «գիտի, թե որտեղ պետք է հարվածի»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)