Ուիթքոֆը նշել Է Ուկրաինայում խաղաղության հասնելու ամենաարագ ճանապարհը
Աշխարհ
Ուկրաինայում հրադադարի ամենաարագ ճանապարհը կլինի ռուսական ճանաչել ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները։ Այս մասին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել Է Դոնալդ Թրամփին, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ երկու պաշտոնատար անձանց և հինգ աղբյուրների։
Գործակալության տվյալներով՝ Ուիթքոֆը Թրամփին այդ տարբերակի մասին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ հանդիպումից հետո:
«Թրամփը Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքում որոշում չի կայացրել այդ հարցում ռազմավարությունը փոխելու մասին», նշել է գործակալությունը: Նյութում նաև ասվում է, որ ԱՄՆ նախագահի մեկ այլ հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը չի համաձայնել Ուիթքոֆի թեզի հետ: Նրա խոսքով ՝ Ուկրաինան չի հրաժարվի այդ տարածքներից։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)