Կամչատկայում ժայթքել է Բեզիմյաննի հրաբուխը
Աշխարհ
Կամչատկայում ժայթքել է Բեզիմյանի հրաբուխը։ Մոխրի սյունը բարձրացել է ծովի մակարդակից մինչև 4 000 մետր բարձրության վրա, հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի մասնաճյուղի հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի Կամչատկայի հրաբխի ժայթքման արձագանքման խումբը, հաղորդում է Lenta-ն:
«Հրաբխի ժայթքումը շարունակվում է: Հրաբխի լանջերին մի քանի խոշոր, տաք ձնահոսքեր են տարածվել: Ձնահոսքերից մոխիրը բարձրացել է մինչև 4 հազար մետր ծովի մակարդակից։ Ճակատային հատվածներում նկատվել են ֆրեատիկ պայթյուններ»,- ասվում է զեկույցում:
