Կրթություն-արդյունաբերություն համագործակցության ընդլայնում
Գիտություն և ՄշակույթԳ. Վ․ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը ստեղծում է Հայաստանում արդյունաբերական գործընկերների խորհուրդ, որի նպատակն է ամրապնդել կրթական համակարգի համագործակցությունը բիզնես օղակների հետ։
Օգոստոսի 19-ին ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հանդիպումը Գ․Վ․ Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հեռանկարները, մասնաճյուղի գործունեության ընդլայնման, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության աջակցությամբ ռուսական և հայկական ընկերությունների հետ փոխգործակցության զարգացման հնարավորությունները։ Մասնաճյուղի արդյունաբերական գործընկերների խորհուրդը կնախագահի տիկին Դոնչենկոն։ Խորհրդի գործառույթների շրջանակը բավական լայն է, ներառում է բուհի կրթական մակարադակի բարձրացմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցությունը՝ ուսումնական ծրագրերի քննարկման, կատարելագործման, աշխատաշուկայի պահանջներին այն հարմարեցնելու նպատակով։