Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Գորիսում առաջին անգամ արագիլ է հանդիպել, տեղացիները համարում են բարի նշան ԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան (տեսանյութ) Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն. ՊՆ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ֊ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84% Մե՞նք ենք թալանչի, այ կոռուպցիոներներ. Արմեն Նիկողոսյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր 

Դրամահավաքությանը չմասնակցողները՝ ՀՀԿ-ական տնօրենի «սև ցուցակում»

Քաղաքական

Հայաստանում կառավարման համակարգի անարդյունավետությունը և կոռուպցիայի բարձր մակարդակը ներքին քաղաքական լուրջ մարտահրավերներ են ստեղծել: Կոռուպցիայի առումով խոցելի է հատկապես կրթական համակարգը: Եթե նախկին իշխանություններն այս առումով ոչինչ չէին անում, ապա նոր իշխանությունների կողմից, քաղաքական կամքի դրսևորում, քիչ թե շատ նկատելի է: Այս ամենով հանդերձ՝ ասել, որ կոռուպցիայի մակարդակի նվազեցման ուղղությամբ գրանցվել են շոշափելի արդյունքներ, տեղին չէ:

ԼՈւՐԵՐ.com-ը հերթական ահազանգը ստացավ կրթական համակարգում առկա կոռուպցիոն երևույթների, հովանավորչության դեմ պայքարի մասին: Մեզ հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրենի տեղակալ Դարիկո Ադամյանը նշեց, որ շուրջ 28 տարի աշխատում է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում, 23 տարի աշխատել է որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, իսկ վերջին վեց տարիներին աշխատում է որպես տնօրենի տեղակալ, սակայն այս տարիներն անցկացրել է վախի մթնոլորտում, և հիմա, քանի որ իշխանափոխություն է եղել, նախկին մթնոլորտը վերացել է, որոշել է այդ մասին բարձրաձայնել:

«Դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ, ՀՀԿ Սևանի կանանց խորհրդի նախագահ Աննա Նիկողոսյանը` չընդունելով առանց մաղարիչի իմ փոխտնօրեն դառնալու հանգամանքը, վեց տարի շարունակ ինձ նվաստացնելով` անհնար է համարում մեր համատեղ աշխատանքը: Զանազան անհիմն պատճառաբանություններով փորձում է սևացնել իմ աշխատանքը, գցել իմ հեղինակությունը կոլեկտիվի աչքում: Նա այդ պաշտոնում ցանկանում է տեսնել իր «մարդուն», ով հավատարմորեն կծառայի իր սև գործերին: Հարաբերությունները տնօրենի հետ ավելի վատացան, երբ հրաժարվեցի սկզբից ևեթ մասնակցել նրա ծննդյան օրվա, Նոր տարվա, մարտի 8-ի ևայլ առիթների դրամահավաքությանը, որոնք դպրոցում սկսվել են Ա. Նիկողոսյանի պաշտոնավարման առաջին իսկ օրվանից: Նրա կողմից նույնիսկ սահմանվել է դրամահավաքի հստակ չափ` կոպիտ ասած «ստավկա»` 10 հազար դրամ: Նաև` յուրաքանչյուր ամիս առաջինից չորրորդ դասարանների աշակերտները 1000-ական դրամ են վճարում սնունդի համար` ընդամենը` 300 հազար դրամ, նաև ամբողջ տարին դպրոցում ինչ-ինչ տոմսեր են ստիպողաբար վաճառվում»,- պատմեց տնօրենի տեղակալը:

Նա նշեց՝ չնայած բոլոր բողոքներին, ԶԼՄ-ների ահազանգերին, թերթերում տպագրված հոդվածներին` տնօրենը շարունակում է իր գործը` իրեն ու իր նման դրամահավաքներին չմասնակցող անձանց գցելով «սև ցուցակ»:

«Իսկ մեզանից վրեժ լուծելու և «մեր տեղը» ցույց տալու եղանակը մեզ նվաստացնելն է: Ընդամենը մեկ օրինակ, որը վերջնականապես լցրեց իմ համբերության բաժակը և որոշեցի դիմել նաև ԿԳ նախարարի օգնությանը. օրերս՝ «Վերջին զանգի» օրը` միջոցառումը սկսվելու պահին, Ա. Նիկողոսյանը հանձնարարեց ինձ ծնողների ոտքերի տակ գորգ փռել, որպեսզի հատակը չվնասվի: Այն դեպքում, երբ ծնողները` չնայած Կրթության և գիտության նախարարի պահանջներին` կազմակերպեցին տնօրենի ճաշակով ճոխ «Վերջին զանգ»` գումար հավաքելով երաժշտության, նկարահանման, դահլիճի զարդարման և գորգերի լվացման համար, որով պետք է փակվեր դահլիճի հատակը: Բաց էր մնացել միայն մուտքը, որը գորգով փակելու «պատիվը» տնօրենը հանձնարարել էր ինձ: Ես, իհարկե, չկատարեցի տնօրենի հանձնարարությունը և չմասնակցեցի նաև միջոցառմանը: Տնօրեն Ա. Նիկողոսյանն` իր թիկունքին ունենալով Հանրապետական կուսակցության հովանավորչությունը, անսանձ է, իր ձեռնարկումներում ոչ մի բանի առաջ չի կանգնում` ասելով՝ «իմ դեմ խաղ չկա» և տեղի-անտեղի վիրավորում է կոլեկտիվի անդամներին: Շարժման օրերին նա փակում էր դպրոցի դռները, որպեսզի ուսուցիչները, աշակերտները չմասնակցեն դրան, մատ էր թափ տալիս բոլորիս վրա և աշխատանքից հեռացնելու սպառնալիք էր հնչեցնում բոլոր նրանց հասցեին, ովքեր փորձում էին պաշտպանել շարժումը, դրական խոսել դրա մասին: Թավշյա հեղափոխության օրերին ուրախությամբ բարձրաձայնում էի, որ ի վերջո փոխվելու է տնօրենի` աշխատողների նկատմամբ վերաբերմունքը, որ Աննա Նիկողոսյանի նման վայ-տնօրենները, որոնք այդ պաշտոնին են հասել մարզպետների գրպանը դոլար խոթելով` վերջապես հրաժեշտ կտան իրենց պաշտոնին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ տնօրենի ճակատին ևս ասել է, որ մինչև վերջ պայքարելու է նրա դեմ:

Դարիկո Ադամյանը պատմեց նաև, որ 1 տարի առաջ Ա. Նիկողոսյանը դիմել էր Գեղարքունիքի մարզպետարան` իրեն աշխատանքից ազատելու համար: Սա այն ժամանակ էր, երբ իր տղան բանակում էր ծառայում, իսկ աղջիկը բժշկական համալսարանի կլինոօրդինատոր էր, և նրանց պետք էր իր աջակցությունը: Սակայն, ինչպես նշում է Ադամյանը՝ տնօրենն իր նպատակին չի հասել և նրա պայքարն իրեն աշխատանքից հեռացնելու համար ավելի վճռական է դարձել. «Տնօրենը շարունակում է ինձ տհաճ վիճակների մեջ գցել, ինձ վերագրել սարքովի և մտացածին բաներ` դրանով փորձելով սևացնել կոլեկտիվի աչքում: Ուսուցիչներին աշխատանքի է կանչում «տաբել» դնելով և ստիպում մնալ մինչև ժամը 16.00, պատճառաբանելով, թե «մեր մեջ կան գործ տվողներ» և ինքը վախենում է: Բնական է, որ ես հասկանում եմ գործընկերներիս վրդովմունքի պատճառն իմ նկատմամբ. չէ՞ որ նրանք 10 հազարական դրամներ հավաքելով` ամբողջ տարին, երբ ուզել են տուն են գնացել: Իսկ հիմա` իմ պատճառով, հարկադրաբար պետք է մնան մինչև ժամը 16.00: Բանը հասել է այնտեղ, որ կոլեկտիվի շատ անդամներ նույնիսկ վախենում են շփվել ինձ հետ»,- ասաց նա:

Ադամյանը մեկ այլ դեպք ևս հիշեց. նա պատմեց, որ դեռևս մի քանի ամիս առաջ մի ծնողի բողոքի հետքերով` ում տնօրենը «բոմժ» էր անվանել, դպրոց էին եկել Գեղարքունիքի փոխմարզպետ Ա. Հակոբյանը, կրթության վարչության՝ արդեն նախկին պետ Գարիկ Բադալյանը: Ծնողը բողոքել էր դրամահավաքության համար, որը կատարվել էր դպրոցի վերանորոգումից հետո գրատախտակներ և վարագույրներ գնելու նպատակով: Սա այն դեպքում, երբ մարզպետարանը դպրոցի շահույթից գումար էր տրամադրել այդ նպատակի համար: Նրանք եկել, արձանագրել են կատարվածը և համոզվել, որ ծնողը ճիշտ է` իրոք եղել է դրամահավաք: Ադամյանի խոսքով՝ թեև գտնվել են մարդիկ, ովքեր պաշտպանության տակ են առել տնօրենին, սակայն փոխմարզպետի հորդորը տնօրենին՝ եղել է այլևս գումար չհավաքել.

«Ավելին, նույն բողոքի շրջանակներում կրթության վարչության պետը պարտադրեց, որ հետայսու փոխտնօրենները, կազմակերպիչը, դասղեկ լինել չեն կարող և դպրոցում առկա այլ անօրինությունները պետք է արագ վերացվեն: Հանձնաժողովը բոլոր փաստերը ներկայացրեց մարզպետին: Բայց անգամ ՀՀ նախկին վարչապետի օգնականի այցը, դպրոցը էլի ոչինչ չփոխեց: Հարկադրված բողոքող ծնողը իր երեխային այլ դպրոց տեղափոխեց: Աննա Նիկողոսյանի ապօրինություններին վերջ չկա և երկար կարելի է դրանց մասին խոսել: Սակայն կցանկանայի, որ ԿԳ նախարարը աչքի անցկացնի տնօրենի և մյուս փոխտնօրենի ստացած կրթությունը, նրանց պարապած ժամերը (ամբողջ տարվա ընթացքում պարապում են մի քանի ժամ` այն էլ դասի կեսը): Տնօրեն Ա. Նիկողոսյանի ցածր գիտելիքների մասին է խոսում թեկուզև այն փաստը, որ նա կարողացավ հավաստագիր հանել երկրորդ փորձից` այն էլ մի կերպ` ծանոթ-բարեկամների միջոցով: Պետք է տեսնել նրա հանձնած քննությունների արդյունքները: Կարգապահությունից է խոսում մի անձնավորություն, ով աշխատանքի է գալիս ժամը 10.00-ից ոչ շուտ: Չեմ կարող չխոսել նրա կողմից կիրառված վենդետաների մասին 2017թ. ապրիլին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից առաջ և հետո: Լինելով Գեղարքունիքի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում, նա պարտադրեց ուսուցիչներին, ծնողներին՝ ներկայացնել ցուցակներ և հավաստել, որ նրանք իրեն են ընտրելու (առկա է տեսաձայնագրություն): Ընդ որում` բոլոր ծնողկոմիտեները դասարանական ժողովներից հետո ցուցակներով ներկայացրել էին Ա. Նիկողոսյանին «հավատարիմ» 1200 ընտրողների անուններ: Արդյունքում նա Սևանի տարածքից ստացավ 12 ձայն, իսկ մարզից՝ ընդամենը 120 ձայն»,- նշեց տնօրենի տեղակալը՝ ընդգծելով, որ սա խոսում է Սևանում նրա հեղինակազրկված լինելու մասին:

Տնօրենի տեղակալը թեև համոզված է, որ ԿԳ նախարարի` դպրոցում լինելու դեպքում էլ գործի են դրվելու ամեն տեսակի լծակներ` հակառակն ապացուցելու և Աննա Նիկողոսյանին բարձրակարգ տնօրեն ներկայացնելու համար, սակայն հույս ունի նաև, որ ԿԳ նախարարը կպայքարի մինչև վերջ և բացահայտումներ կանի.

«Գրեթե համոզված եմ՝ իմ կողքին չի կանգնելու նաև գործընկերներից որևէ մեկը, քանի որ տնօրենին հաջողվել է դպրոցում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ ոչ մեկը չի համարձակվի բարձրաձայնել նրա ապօրինությունների մասին: Բայց համոզված եմ նաև նրանում, որ նախարարն անշահախնդիր անձնավորություն է և կպայքարի մինչև վերջ: Հայաստանում հիմա շատ բան է փոխվել և ամենակարևորը` վերացել է վախի մթնոլորտը»,-ասաց փոխտնօրենը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կարատեի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում Շենգավիթի դատարանում մահ է գրանցվել․ փաստաբանը մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Խորվաթիայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Գորիսում առաջին անգամ արագիլ է հանդիպել, տեղացիները համարում են բարի նշան ԵՄ-ն Ուկրաինային 1 մլրդ եվրո կհատկացնիԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ Մեհրաբյանին Հայաստանյան շուկան ողողված է թուրքական «Լանտուսով». Անուշ Պողոսյան (տեսանյութ) Միշտ պատրաստ եմ օգնելու հայկական ֆուտբոլին. Յուրա Մովսիսյան Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն. ՊՆ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ֊ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Արմեն Զոհրաբյանն ազատվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%Նոր Նորքի 5-րդ զանգվածում 100-ից ավելի ծառ են կտրել՝ պատճառաբանելով, թե անտառ են հիմնելու. ահազանգ (տեսանյութ)Մե՞նք ենք թալանչի, այ կոռուպցիոներներ. Արմեն Նիկողոսյանը հունից դուրս եկավ (տեսանյութ) Ուկրաինայում բացահայտել են՝ ինչու է Զելենսկին պատրաստ տարածքներ տալ ՌուսաստանինՀայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատըԳերմանիան նախագահ Շտայնմայերի կողմից Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար ներողություն է խնդրել․ ԱլիևՀայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարները Հայտնի են աշխարհի ամենաատելի երկրները (տեսանյութ)Հայաստանն իրեն զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից․ Ալիև (տեսանյութ) ՌԴ Պետդուման հայտարարել Է՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Զելենսկու դեմ «կոմպրոմատ» ունենԱնհարմար էի զգում, որ իմ 110 քմ բնակարանի համար վճարում էի 6000 դրամ գույքահարկ տարեկան. փոխնախարար Միքայել Սրբազանը հարցազրույցում ձեզ ընդամենը երկու րոպե է հատկացրել, իսկ դուք երկու օր է՝ չեք կարողանում մարսել․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամի թեկնածու Մենք չենք ձգտում միջուկային զենք ստեղծել․ Իրանի նախագահՈւկրաինայում խոսել են Զելենսկու «վերջին օրվա» մասինՈւՂԻՂ․ Պռոշյանցիները հանդիպում են ունեցել փոխվարչապետի հետ ՀՀ կառավարության շենքումՂրղզստանում կանխել են պետական հեղաշրջման փորձըՀայտնաբերվել է Երևանում մայթով երթևեկող կարգազանց վարորդը (տեսանյութ)Politico-ն հայտնել է՝ ով է Պուտինի հաջորդ թիրախըMyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ վստահություն կառուցելու «փոքր քայլերի» մասին (տեսանյութ) Չինաստանը ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմում հաղթելու մեծ հնարավորություններ ունի․ CNNՀայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձորում երկու հողամասերի նկատմամբ. դատախազությունՆարեկ Մկրտչյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ում Եգիպտոսի քաղաքացիների աշխատանքի կազմակերպման գործընթացներըՄարիամ Փաշինյանը նույնպես մասնակցել է «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպմանըՆերկայացվել է Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա 2025թ. ծիսական ժամանակացույցըՀՀ տարածքում չի կարող գոյություն ունենալ երկրորդ պետություն․ Արսեն ԹորոսյանԵվրոպայում կարող են Ռուսաստանին առաջարկել բաժանել ՈւկրաինանԱռանձնապես խոշոր չափերով մեթամֆետամինի և մարիխուանայի հայտնաբերում․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումները (տեսանյութ)Հարավային Կովկասում բաժանարար գծեր գծելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ Ալիև (տեսանյութ) Թրամփի վրա մահափորձ կատարողը փորձել է Ուկրաինայում հրթիռային կայան գնելԽոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. «Toyota»-ն մխրճվել է երկաթե ագելապատնեշի մեջ Ֆրանսիայում արձագանքել են ռուս դիվանագետի ձերբակալությանըԻ՞նչ եղավ Մելիքբեկյանի խոստացած 700 մարզադաշտը (տեսանյութ) Եվրոպայում մտահոգված են ԱՄՆ-ի որոշմամբՆորմալ է կարդալն ու չնկատելը. Աննա Հակոբյանը՝ ամուսնու սխալի մասինԱլիևը խոսել է Հայաստանի հետ «նոր ռազմական առճակատման վտանգի» մասին2023-ի համեմատությամբ 2024-ին ՃՏՊ-ների թիվը նվազել է 299-ով կամ 6,5 տոկոսով, զոհերի թիվը՝ 45-ով. ՀՀ ոստիկանապետ
Ամենադիտված