Ակտիվիստ Անուշ Լալայանը պաշտոն է ստացել Սփյուռքի նախարարությունում
ՔաղաքականԱկտիվիստ, «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Անուշ Լալայանը պաշտոն է ստացել: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ վերջինս նշել է, որ նոր աշխատանքի է անցել:
Նա այսուհետ զբաղեցնելու է Սփյուռքի փոխնախարարի օգնականի պաշտոնը:
Նշենք, որ Անուշ Լալայանը հայտնի է որպես մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ մասնակից: