Հրազդանի քաղաքապետի ևս 1 թեկնածու ինքնաբացարկ է հայտարարել
ՔաղաքականԵրեկ լրացավ առաջիկա ՏԻՄ ընտրություններում ինքնաբացարկի վերջնաժամկետը և պատկերն ուշագրավ է հատկապես Հրազդան քաղաքում:
Արդեն տեղեկացրել էինք, որ Հրազդանի քաղաքապետի աթոռի համար պայքարող 5 թեկնածուներից Մանվել Պողոսյանն ինքնաբացարկ է հայտարարել, իսկ Գագիկ Աթասյանը չի վճարել ընտրական գրավը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Կոտայքի մարզի առաջատար մասնագետ Հերմինե Նաղդալյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ երեկ ինքնաբացարկ է հայտարարել նաև մնացած 3 թեկնածուներից մեկը՝ Դավիթ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրվել է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ով այժմ քաղաքապետի աթոռի համար կպայքարի Լևոն Ստեփանյանի հետ։
Արմինե Միքայելյան