Վթարի ենթարկված բալետի արտիստ Վահագն Մարգարյանի վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)
ՀասարակությունԲալետի արտիստ Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com–ին հայտնեցին Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։
Վահագն Մարգարյանը վթարի է ենթարկվել Երևան–Աշտարակ ճանապարհին։ Վճարը տեղի է ունեցել, երբ նա եղբոր, նրա կնոջ ու նրանց երեխայի հետ միասին տաքսու մեջ են եղել։
«Վահագնը Հանրապետական հիվանդանոցում է, անգիտակից վիճակում: Տարբեր վնասվածքներ է ստացել: Այսօր ժամը 4-ից հետո կրկնակի հետազոտություն կանեն, որպեսզի առավել հստակ պատկեր ունենան: Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը:
Նա պատմել է, որ Վահագնը վարորդի հետևի մասում է նստած եղել, ու հավանաբար, հարվածի մեծ մասը հենց նրան է բաժին հասել: Նրա եղբոր կնոջը վիրահատել են, վիճակը կայունանում է: Եղբոր և երեխայի կյանքին էլ վտանգ չի սպառնում։
Վահագն Մարգարյանը 23 տարեկան է։ 2013 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։