Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան

Բլոգոսֆերա

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է.

«2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների լոզունգներով նախապատրաստում էին կործանարար իշխանափոխությունը, ՀՀ Ազգային Ժողովում Սերժ Սարգսյանը, հանգամանորեն նկարագրելով իրավիճակը՝ պատասխանում էր հայ ժողովրդի զարգացմանը, անվտանգությանը և խաղաղ գոյակցությանն առնչվող հարցերին:
Կանխազգալով աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում սպասվելիք հնարավոր զարգացումները, Սերժ Սարգսյանը խորհրդարանում հայտարարել էր. »…մեր ընդհանուր քաղաքականության գաղափարախոսությունը հետևյալն է՝ շահել միշտ համագործակցության շնորհիվ, երբեք չփորձել շահել ուրիշների կոնֆլիկտի հաշվին, որովհետև դա անհեռանկար, անհեռատես քաղաքականություն է:

Եվ իրականության մեջ մենք տեսել ենք, և ունենք մեր տարածաշրջանում օրինակներ, թե ինչի՞ կարող է բերել այն քաղականությունը, որ հակառակն է վարվում, այսինքն՝ փորձել շահել ինչ-որ հակասությունների պայմաններում, դա մեզ համար ձեռնտու չէ»:

Միևնույն ժամանակ, հայաստանյան հանրային դաշտը, օտար տեխնոլոգիաների ազդեցությամբ, մանիպուլյացիաների ու էյֆորիայի մեջ խրված, ի զորու չէր լսել ռացիոնալ կառավարում և հայանպաստ որոշումներ կայացրած ղեկավարի խոսքը:

Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին: Մարդիկ մոռացել էին Արցախի ապագայի մասին, Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության մասին, քաղաքականության դաժան պատիժների մասին, մեր ժողովրդի պատմության դասերի մասին, սեփական ապագայի մասին: Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք": Փոխարենը եղավ մեծ ողբերգություն, համազգային ծանր կորուստներ և կապիտուլյացիոն խայտառակություն:

Հանրապետության 3-րդ նախագահը նույն օրը ԱԺ-ում արեց նաև հետևյալ հայտարարությունը. »…Ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ ցանկցած հակամարտություն միշտ բերում է բևեռացման տարբեր հակադիր ուժերի միջև: Այն բևեռացումը, որ այսօր կա մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի միջև, իհարկե, հղի է ավելի մեծ վտանգներով, և մեզ պարտադրում է շատ խելամիտ, մյուս կողմից հաստատակամ քաղաքականություն վարել: Այո՛, մենք ունենք դաշնակիցներ, մենք ունենք գործընկերներ, և մենք պետք է այդ կանոնները պահենք: Հակառակ պարագայում, երբ որ, ինչպես ասում են՝ այդ ուխտը մեր դռանն էլ չոքի, որպեսզի մենք կարողանանք ակնկալել համապատասխան վերաբերմունք՝ ինչպես դաշնակցային, այնպես էլ գործընկերային”:
Շուրջ յոթ տարի առաջ արված այս ճշմարիտ հայտարարությունների մեջ ամփոփված են վերջին տարիների գրեթե բոլոր զարգացումները: Նիկոլի վարածք քաղաքականությունն ու կառավարած Հայաստանը՝ Արցախի հետ միասին վերածվեցին ուրիշների կոնֆլիկտների հաշվին պարտված, բզկտված, ահաբեկված, կորցրած ու ապագայի անորոշությունների մեջ ընկղմված երկրի:

Գործող կառավարիչներն իրենց աննախադեպ ձախողումների պարագայում անգամ, այսօր չունեն Հայաստանի հանրապետության ապագայի համար որևէ լուծումներ, տեսլականներ, իրական պատկերացումներ:

«Հեղափոխական»  Հայաստանն իր անպատասխանատու, անվստահելի ու կեղծիքածին քաղաքականության շնորհիվ մնացել է մենակ, առանց ռեալ դաշնակցի, առանց օգտակար գործընկերոջ ու բարեկամի, առանց սեփական ուժերով որևէ բան անելու ընդունակությունների:

Մենք միշտ ասել ենք և հիմա էլ ասում ենք՝ փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում: Փոքր պետությունների ղեկավարներն իրավունք չունեն մի կողմ թողնել իրենց ազգային շահերը և զբաղվեն այլ տերությունների հակասությունների վրա սեփական իշխանությունը պահելու մոլուցքով: Դրա անդառնալի գինը վճարում են ժողովուրդն ու նրա սերունդները՝ իրենց Հայրենիքի տարածքների, անկախության ու անվտանգության հաշվին:

Փոքր պետությունները նման իրավիճակում իրենց մեջ ուժ են գտնում ձերբազատվելու արկածախնդիր և ձախողված իշխանություններից: Իրենց մեջ ուժ են գտնում համախմբվելու, բոլոր ռեսուրսներն ի մի բերելու, սառը և ճշգրիտ հաշվարկելու ստեղծված իրավիճակն ու ամենայն պատասխանատվությամբ վերաբերվելու իրենց սերունդների ապագային:

Քաղաքականության մեջ, իմաստուն ազգերի ճակատագիրը որոշում են ոչ թե օտարները, այլ հենց իրենց պատասխանատու էլիտաները, իսկ խելամիտ էլիտաներին ձևավորում է հենց ժողովուրդը, ոչ թե օտարները»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված