Ալիևի աղջիկները կասկածվում են փողերի լվացման մեջ
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջիկները կասկածվում են փողերի լվացման մեջ: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Լեյլա և Արզու Ալիևաները փորձել են Լոնդոնում գնել 60 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք՝ գաղտնի օֆշորային կազմակերպության միջոցով:
Տների ձեռքբերման համար աղջիկները մտադիր էին օգտվել բրիտանական Վիրջինիա կղզիներում գտնվող օֆշորային կազմակերպությունից:
Հիշեցենենք, 2018թ. սկզբին հայտնի դարձավ, որ Արզու և Լեյլա Ալիևաները օգտագործել են տասնյակ օֆշորային կազմակերպություններ՝ բիզնեսում ներդրումներ կատարելու համար: