Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը․ Էդուարդ Շարմազանով
ԲլոգոսֆերաՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր վարչապետի պաշտոնակատարը հպարտացել է, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում:
Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը:
Եւ ուրեմն
• Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը, չենք ունենա մշակույթի նախարարություն:
• Առաջին անգամ Հայաստանը զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
• Առաջին անգամ հազարավոր քաղաքացիներ Ամանորը կդիմավորեն գործազուրկի կարգավիճակում:
• Առաջին անգամ կալանավորվեց Արցախի հերոս` Արցախի և Հայաստանի նախագահ:
• Առաջին անգամ Արցախյան հերոսամարտը ստորադասվեց «դմփ-դմփ հու»-ի իշխանազավթմանը:
• Առաջին անգամ ունենալու ենք ԱԺ առանց իրական ընդդիմության:
• Առաջին անգամ պաշարվեց Վեհարանը:
• Առաջին անգամ տեղի ունեցավ հարձակում Ամենայն Հայոց Վեհափառի վրա:
• Առաջին անգամ համասեռամոլները հարձակվեցին ոստիկանության վրա:
• Առաջին անգամ երկրի ղեկավարը սեփական ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակների: Եվ այս ամենն ընդամենը 8 ամսում»: