«Ժամանակ». Զինվորները զգում են հեղափոխության արդյունքները
Հայկական Մամուլ«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի եւ Արցախի զորամասերում ծառայող մեր զինվորներն իրենց կենցաղում արդեն զգում են թավշյա հեղափոխության արդյունքները:
Մասնավորապես՝ զինվորներն արդեն ստացել են նոր սպիտակեղեն, որը իր որակական հատկանիշներով դրականորեն տարբերվում է նախորդից: Փոփոխություն է տեղի ունեցել նաեւ սննդակարգում. զինվորներին տրվում է բարձրակարգ մսամթերք, այդ թվում՝ երշիկ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում