Համալրում «Ալաշկերտի» մարզչական շտաբում
Սպորտ«Ալաշկերտի» մարզչական շտաբը համալրել է Արմեն Ադամյանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մրցաշրջանի առաջին հատվածում 51-ամյա մասնագետը գլխավորում էր Վանաձորի «Լոռին», որին մինչ այդ դուրս էր բերել Բարձրագույն խումբ:
Արմեն Ադամյանը «Ալաշկերտում» աշխատելու փորձ արդեն ունի: 2016-ին նա ընդգրկվել էր Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբում:
Փորձառու մարզիչը տարբեր տարիներին աշխատել է նաև Բելառուսի «Դարիդայում», Երևանի «Միկայում», Ուլյանովսկի «Վոլգայում», Սմոլենսկի «Դնեպրում» և Պենզայի «Զենիթում»:
Հավելենք, որ «Ալաշկերտն» Արամ Ոսկանյանի գլխավորությամբ մարզումները կվերսկսի հունվարի 11-ին: