Հիշում ենք և շարունակում պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար․ Մուրադ Փափազյան ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը բարդացնեն հակամարտության ավարտը․ Թրամփ Իրավապահ մարմինների ֆուտզալի առաջնություն են անցկացրել, ոստիկանապետն ու ՆԳ նախարարը հետևել են խաղին «Բոհեմ» թատրոնը, հիմնադրի ծննդյան օրվա առթիվ հրավիրում է դիտելու Նարեկ Դուրյանի «ՇԵՂՇԵ ԼԱ ՖԱՄ» կատակերգությունը (տեսանյութ) Սահմանադրությունը ուզում է փոխել մի մարդ, ով 7 տարի մնացել է նույն դասարանում․ Արամ Օրբելյան (տեսանյութ) Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է Խաղաղությու՞ն, թե՞ նոր զիջումներ Հայաստանից. Լևոն Գևորգյան (տեսանյութ) Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻ պաշտպանի հայտարարությունը Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ 

Կենտրոնական բանկը ռումբ է դնում Նիկոլ Փաշինյանի իշխանության տակ

Բլոգոսֆերա

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«2019 թվականին մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ Կենտրոնական բանկի կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգով նախատեսված ինստիտուտների ներդրման հետ կապված քննարկումները կազմակերպելու համար։ Պաշտոնապես այդ հայեցակարգը արժանացել է միջգերատեսչական համապատասխան հանձնաժողովի հավանությանը, որը գլխավորում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահը: Այս լուրը գրեթե ուշադրություն չարժանացավ եւ կորավ պաշտոնական լրահոսում։ Մինչդեռ այն հայեցակարգը, որը դրված է այս աշխատանքային խմբի ստեղծման հիմքում դանդաղ գործող ռումբ է ոչ միայն մեր պետականության համար, այլ հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Հետաքրքրական է, որ հայեցակարգը հանրությանը հասանելի չէ։ Այդ իսկ պատճառով մեկնաբանությունում ես կներկայացնեմ այն։

Տպավորություն է ստեղծվում, որ փաստաթուղթը ստեղծվել է ամեն գնով շեֆի՝ վարչապետի քաղաքական ամբիցիաները կյանքի կոչելու համար, որովհետեւ, եթե վարչապետը ասել է, ուրեմն պետք է արվի։ 
Մինչդեռ քաղաքական ամբիցիաների իրագործելու համար անհրաժեշտ են պատշաճ իրավական գործիքներ, իսկ եթե տրամադրված գործիքները, մեղմ ասած, համապատասխան չեն, սկսվում է դրամատիկ սերիալ, որտեղ օպերայի սրճարանների ապամոնտաժումը ձեզ բարի հեքիաթ կթվա։ 

Ուրեմն վարչապետը ցանկանում է բոլոր «թալանչիներից» հետ բերել գույքը: Վատ բա՞ն է ուզում` իհարկե ոչ: Ճանապարհը ճի՞շտ են ցույց տվել` միանշանակ ոչ: Այս հայեցակարգի «որակի»լուծումներ տալու դեպքում բացի այն մարդկանցից, ովքեր ձեր մտքին գալիս են որպես պոտենցիալ մեղավորներ, մեծ խնդիրների առաջ է հայտնվելու այդ անձանց հետ երբևէ առնչություն ունեցած ցանկացած մեկը` ՀՀ-ում թե ՀՀ-ից դուրս: Մի օր էլ կարող է պարզվել, որ ստուգում են օրինակ ձեր բարեկամի Ռուսաստանից ուղարկած գումարի օրինականությունը, որովհետև ձեր բարեկամը իր որևէ գործունեության ընթացքում որևէ երրորդական կապ է ունեցել այն անձի հետ, ում դուք մեղավոր եք նշանակել և ում գույքի օրինականությունը ուզում են ստուգեն: Սա շաաատ պարզ օրինակ: Իսկ որ ներդրողների մասին պիտի մոռանաք, դա հաստատ: 

Ու մի բան էլ` այս ինստիտուտի գոյությունը նշանակում է, որ իրավապահ համակարգը ունակ չէ քրեական գործով բան ապացուցել, դրա համար ուզում են իրենց վրայից բեռը գցեն: Ապացուցման բեռի մասին` երկար ու մանրամասն` հետո: Դրա ճարտարապետների մասին հատ առ հատ, անուն առ անուն` հերթով կարգով շարքով՝ նույնպես հետո: Իսկ հիմա ընդամենը մի քանի օրինակ, թե որքանով է ԿԲ կողմից պատրաստված փաստաթուղթը առաջարկում «արդյունավետ» մեխանիզմներ.

• վարչապետը Ազգային ժողովում, խոսելով առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին, այսինքն՝ այս փաստաթղթով առաջարկվող ինստիտուտի մասին, խոսում էր անձի «մեղավորության կանխավարկածի» մասին, մինչդեռ վարչապետին չեն տեղեկացրել, որ միջազգային պրակտիկայում խոսքը ոչ թե անձի հետապնդման մասին է, այլ գույքի։ Այլ կերպ ասած, այս դեպքում ոչ թե պետությունը ինչ-որ անձի դեմ է, այլ օրինակ պետությունը հարյուր հազար դոլարի դեմ է։ Վարչապետի սիրած բառապաշարով ասած՝ պետք է գտնել ոչ թե «թալանչուն», այլ «թալանը», միայն դրանից հետո հնարավոր է ինչ-որ բան հետ բերել։ Այն էլ եթե ապացուցես, որ այդ գույքը կապ ունի հանցագործության հետ: Իսկ եթե իրավապահ համակարգը ունակ լիներ նորմալ ձևով մի բան հիմնավորել այս ինստիտուտի անհրաժեշտությունը չէր լինի: Միայն, որովհետև դու համարում ես, որ այդ գույքը անձը չպիտի ունենար` բավարար չէ այն համարել անօրինական: Մինչդեռ վարչապետի ելույթից պարզ էր, որ դրա մասին նա տեղեկացված չէր։

• որպես առաջավոր օրինակ հղում է տրված Բուլղարիայի 2005 թվականի օրենքին,որը սակայն ուժը կորցրել է։

• խոսվում է Մեծ Բրիտանիայի 2002 օրենսդրական կարգավորումների մասին, մինչդեռ 2017 թվականին այն հիմնովին վերափոխվել է, եւ դրա մասին անգամ նշում չկա

• ամբողջ հայեցակարգը առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին է, և ներկայացնում են Վրաստանի փորձը, այնինչ Վրաստանի 2007թվականի օրենքում խոսքը գնում է մեղադրական դատավճռից հետո գույքի բռնագանձման մասին և այլն և այլն և այլն։

Ու սրանք միայն ամենապարզ օրինակներն են եւ դրանք կարել է շարունակել երկար։ 
Ֆեյսբուքյան ստատուսի ձեւաչափը թույլ չի տալիս անդրադառնալ հայեցակարգի բոլոր դրույթների առանձին-առանձին։ Առաջիկայում մեր հասարակական կազմակերպությունը հրապարակելու է վերլուծական նյութ՝ մատնանշելով այն բոլոր խնդիրները, որոնք առկա են այդ հայեցակարգում և այդ տեսքով կյանքի կոչելու դեպքում ինչ խնդիրներ են առաջանալու: 

Անկախ իմ քաղաքական ուղուց եւ Փաշինյանի կառավարության նկատմամբ դրեւորված վերաբերմունքից՝ սա այն հարցն է, որտեղ թերությունները մատնացույց անելուց բացի Փաշինյանի կառավարությանը անհրաժեշտ է գործուն եւ պրոֆեսիոնալ աջակցություն։ Մեր առաջիկայում հրապարակվելիք նյութը համարեք աջակցություն կառավարությանը»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուոլցն ու Ռուբիոն կոչ են անում ոչնչացնել Իրանի միջուկային հնարավորությունները Հիշում ենք և շարունակում պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար․ Մուրադ Փափազյան ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից, եթե կողմերը բարդացնեն հակամարտության ավարտը․ Թրամփ ԵՄ-ն չի չեղարկի Ռուսաստանի դեմ ավիացիոն պատժամիջոցները. PoliticoԻրավապահ մարմինների ֆուտզալի առաջնություն են անցկացրել, ոստիկանապետն ու ՆԳ նախարարը հետևել են խաղին Ռուսաստանն արագ կլուծի ուկրաինական հակամարտությունը, եթե ԵՄ-ն և ԱՄՆ-ն «ձեռքերը լվանան»․ Մեդվեդև«Բոհեմ» թատրոնը, հիմնադրի ծննդյան օրվա առթիվ հրավիրում է դիտելու Նարեկ Դուրյանի «ՇԵՂՇԵ ԼԱ ՖԱՄ» կատակերգությունը (տեսանյութ)Սահմանադրությունը ուզում է փոխել մի մարդ, ով 7 տարի մնացել է նույն դասարանում․ Արամ Օրբելյան (տեսանյութ) Եմենում զոհերի թիվն աճել էԷներգաօբյեկտներին հարվածների մորատորիումի ժամկետը լրացել է․ ՊեսկովՍա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է Խաղաղությու՞ն, թե՞ նոր զիջումներ Հայաստանից. Լևոն Գևորգյան (տեսանյութ) Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ռազմական օգնությունն ՈւկրաինայինՀայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻ պաշտպանի հայտարարությունը Էդգար Թորոսյանը հեռացվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն, Խաչատրյանը դարձավ հրում վարժության արծաթե մեդալակիր Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ «ԱՄՆ-ն սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է»․ Պեկինը Վաշինգտոնին խորհուրդ է տալիս նվազեցնել սակագներըՄիխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հռոմը կհյուրընկալի Իրան-ԱՄՆ միջև բանակցությունների երկրորդ փուլը․ Օմանի ԱԳՆ Հանցավոր խումբն իրացնելու նպատակով ձեռք է բերել շուրջ 35 կգ տարբեր տեսակի թմրամիջոց. Հետախուզվում է Իրանի քաղաքացին ԱՄՆ-ն ոչնչացրել է հութիների նավահանգիստներից մեկը NYT-ն պարզել է՝ ինչ է ծրագրել Թրամփը Սիրիայի համարՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել Դուբայի Բուրջ Խալիֆայի շոու ծրագիրը 5 ամսով փակվում էՕտար քաղաքացիների անվերահսկելի ներհոսքը կարող է հանգեցնել լրտեսական բջիջների ակտիվացմանը․ Արմեն ԱյվազյանՄեր կյանքը Քրիստոսի գերեզմանից ճառագայթող հավիտենական կյանքով լցնենք․ Արամ Ա Հայրապետ Փաշինյանը Տավուշի մարզում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է ներկայացրել Սա անհապաղ պարզաբանում պահանջող հարց է. Արման Թաթոյան Անվանվել են WhatsApp-ում ամենահայտնի խարդախ սխեմաներըՊուտինը ուղերձ է հղել Իրանի առաջնորդինՄենք պատրաստ ենք մասնակցել Ուկրաինայում խաղաղությանն ուղղված աշխատանքներին ոչ առանց առաջընթացի. Ռուբիո Չինաստանը լիովին դադարեցրել է հեղուկացված գազի ներմուծումն ԱՄՆ-ից. Financial TimesԻնչո՞ւ Խաչատուր Սուքիասյանը նույն՝ ներում խնդրողի տոնով չի շփվում լրագրողների հետ. Ժաննա Ալեքսանյան Ռուսաստանում պատանի հոկեյիստներով ավտոբուսը վթարի է ենթարկվելCNN-ը պարզել է՝ ինչ է ծրագրել Թրամփը«Մայր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը՝ տրանսպորտի թանկացումը կասեցնող ստացավ ԴՐԱԿԱՆ եզրակացություն. Գևորգ ՍտեփանյանԴավթյանը և Ավետիսյանը արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթում«Պուտինը զգուշացրել է». ԱՄՆ-ում հայտարարություն են արել Ուկրաինայի վերաբերյալԽնածախում այս գիշեր ավելի ինտենսիվ կրակոցներ են լսվել Ֆրանսիայի դեսպանը այցելել է Վայոց ձորի մարզԹրամփն ընդունել է Մելոնիի հրավերը և կմեկնի Իտալիա Սյունիքում իրանցի վարորդը բեռնատարով բախվել է ծառերին և կողաշրջվել․ նրան տեղափոխել են հիվանդանոց Կոտայքի մարզում տուգանային հրապարակ են տեղափոխվել հայտնի անձանց թանկարժեք, «գոլդ» համարանիշերով ավտոմեքենաներ Ռուսաստանը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ-ի և Իրանի ցանկությունը. Լավրով Բագրատաշենի անցակետում Ուզբեկստանի կողմից հետախուզվողի են հայտնաբերել Տեղի է ունեցել ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը Քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելմանն առնչվող հարցեր Ռուսաստանն ու Ուկրաինան կփոխանակեն գերիներին
Ամենադիտված