Իսակովի պողոտայում ոստիկանները «ասֆալտին են պառկեցրել» Դերժավայի Արկադիի թիկնազորին. armtimes.com
«Ասֆալտափռման» օպերացիայի շրջանակում այսօր ոստիկանության աշխատակիցները Ծովակալ Իսակովի պողոտայից բերման են ենթարկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) թիկնազորի անդամներին:
armtimes.com-ի տեղեկություններով, Արկադի Համբարձումյանը ամենագնաց «Մերսեդեսով» է եղել, որի հետեւից մեկ այլ մեքենայով եղել է նրա թիկնազորը: Ըստ կայքի տեղեկությունների՝ «ասֆալտին» պառկեցնելու պատճառը թիկնազորով երթեւեկելն է եղել:
ՀՀ ոստիկանությունից կայքի տեղեկությունը չհերքեցին, ասացին, որ նմանատիպ միջոցառումներ ոստիկանությունը պարբերաբար իրականանցում է: