ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջոյանի կինն ընտրվել է «ՀայՓոստի» գլխավոր գործադիր տնօրեն
Քաղաքական2024 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը ներկայացրեց «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքներով Խորհրդի կողմից հաղթող ճանաչված Շուշան Ալեքսանյանին՝ մաղթելով նրան բարի երթ։ Այս մասին հայտնում են «ՀայՓոստ» ՓԲԸ-ից։
Շուշան Ալեքսանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց և նշեց.
«Մեծ պատասխանատվությամբ եմ մոտենալու նոր պարտականություններին: Վստահ եմ, որ թիմային աշխատանքի շնորհիվ բազմաթիվ հաջողություններ ենք գրանցելու»։
Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, նոյեմբեր ամսին կդառնա «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։