Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ
ԱշխարհԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նոր ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ փորձելով համաձայնության գալ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։
«Ամեն ինչ բերում է դրան՝ Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան»,- ասել է Բորելը՝ Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում։
Բորելը միևնույն ժամանակ նշել է, որ Զելենսկին դժվար թե համաձայնի իրավիճակի կարգավորման նրանց տարբերակին՝ առանց բանակցություններին Ուկրաինայի մասնակցության։
Աղբյուր` euromedia24.com