Ինչո՞ւ չհանվեցին արագաչափերը, չէ՞ որ խոստացել էիք. լրագրողը՝ Փաշինյանին
ՔաղաքականՀանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն արձագանքեց լրագրողի այն դիտարկմանը, որ 2015 թվականին որպես ընդդիմադիր պատգամավոր ինքն արագաչափերի վերաբերյալ հայտարարում էր, թե դրանք պետք է հանվեն, սակայն հեղափոխությունից հետո արագաչափերի թիվը զգալիորեն ավելացավ։
«2018 թվականի հեղափոխությունից հետո ես այդ հարցի մասին սկսեցի բարձրաձայնել և այդ ժամանակ էլ նկատեցի, որ հանրության շրջանում սոցցանցերում որոշակի հոռատեսություն կա այս խնդրի վերբաբերյալ»,– ասաց նա՝ հավելելով, թե բնակիչներն իրենք էին իրեն խնդրում փողոցներում արագաչափեր դնել՝ անվտանգության համար։
Փաշինյանը նաև վստահեցրեց, որ ինքը կաջակցի արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնությանը
«Ովքեր հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ինքս կաջակցեմ, որպեսզի սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ»,– ասաց նա և հավելեց․
«Եթե 50 000 ստորագրություն հավաքեն, կգա ԱԺ, ԱԺ-ն դեմ կքվեարկի, որից հետո կանցնենք 300 000 ստորագրության։ Եթե հաջողվի 300 000 ստորագրություն հավաքել, հարցը դուրս կբերենք հանրաքվեի, որպեսզի այս հարցը լուծենք համաժողովրդական ձևով»։