Այո՛, SMS–ով եմ խնդրել հրաժարական տալ, միանձնյա որոշում է եղել․ Փաշինյան
ՔաղաքականԱյո՛, SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, կիրակի երեկոյան, բայց ոչ ուշ երեկոյան։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Այստեղ կան նրբություններ՝ քաղաքական, բարոյական, իրավական։ Կարևոր եմ համարել, որ այն, ինչ ասում եմ, լինի գրավոր, որպեսզի այդ գրավոր տեքստը, ըստ անհրաժեշտության, նաև եթե այդպիսի հարց կլինի, քաղաքական, բարոյական կամ իրավական հարթության մեջ, որպեսզի մենք կարողանանք այսպես խոսել։ Քանի որ բանավոր խոսակցության շուրջ կարող են լինեն շատ լայն մեկնաբանությունններ, տարընթերցումներ»,– նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ դա միանձնյա որոշում է եղել։
«Շատ հարցեր եմ քննարկում թիմակիցների, բայց նաև կառավարության և պետության ղեկավարի գործառույթն այն է, որ կան պահեր՝ ինքը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ՝ առանց դրա պատասխանատվությունը որևէ մեկի հետ կիսելու և առանց դրա շուրջ որևէ մեկի հետ խորհրդակցելու»,– ասել է նա։