Ադրբեջանին առաջարկել ենք հանել ԵՄ դիտորդներին այն հատվածներից, որտեղ արդեն սահմանազատված է․ Փաշինյան
ՔաղաքականԵթե սահմանը սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա պարզապես։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդներին հեռացնելու Բաքվի պահանջին։
Փաշինյանը նշեց, որ նման առաջարկ արդեն արվել է Ադրբեջանին։
Նա հիշեցրեց, որ սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերին և հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակեն սահմանազատումը․ «ՀՀ–ն իր մտեցումն է ներկայացրել, Ադրբեջանն՝ իրենը։ Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի որ հատվածում սահմազատումը շարունակել»։
Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանի իշխանությունները կենտրոնացած են COP29–ի վրա և համաժողովի ամփոփումից հետո պրոցեսները կշարունակվեն։