Ինչպես Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին․ Փաշինյան
ՔաղաքականԻնչպես Արգիշտի Քյարամյանին եմ դիմել խնդրանքով, նույն կերպ և նույն պատճառաբանությամբ դիմել եմ նաև Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին։
Դիտարկմանը, որ Աղազարյանը դեռ մանդատը վայր չի դրել, Փաշինյանն ասաց․ «Հույս ունեմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա»։
Նա կրկնեց, որ խնդիրն անձավորված չէ, այլ համակարգային է։