Փաշինյանը հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրել
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր խնդրանքով է հրաժարական ներկայացրել։
«Վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք։ Կա՞ արդյոք նման խնդրանքով հանդես գալու քաղաքական, բարոյական և իրավական հնարավորություն։ Կարծում եմ՝ այո։ Ինչո՞ւ մենք դատական համակարգում ունենք այն պրոբլեմները, որոնք ուզում ենք լուծել։ Պատճառներից մեկն այն է, որ մենք իրապես ուզում ենք ունենալ իրապես անկախ դատական համակարգ»,– նշեց նա։