Հրայր Թովմասյանը թող դիմի վարչական դատարան. Նիկոլայ Բաղդասարյան
ՔաղաքականԵթե դատավորները 5-ը չեն այս պահին, ապա չեն կարող օրինական որոշում կայացնել: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը.
«Եթե դատավորները 5-ը չեն այս պահին, ապա չեն կարող օրինական որոշում կայացնել: Ես գտնում եմ, որ այստեղ խնդիր կա իրավական անվտանգության հետ կապված, բայց էդ խնդիրը չպետք է այնպես լինի, որ դա շարունակական բնույթ կրի, որովհետև եթե մենք նախկինում ունենք կայացրած որոշումներ, և դրանք չեղարկելու դեպքում կունենանք ճգնաժամային իրավիճակ»:
Պատգամավորը նշել է նաև, որ դեռ ճանաչում է ՀՀ սահմանադրական դատարանի երկու դատավոր և այլ անձ չի ճանաչում.
«Հրայր Թովմասյանը վարչական դատարանի տեղը գիտի, թող դիմի վարչական դատարան, այդ հարցը լուծի»,- ասել է Բաղդասարյանը: