Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել. ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՀայաստան ռուսական զենքի վերաարտահանման հետ կապված Հունաստանից ոչ մի դիմում չի ստացվել, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշել է, որ ծանոթ է հաղորդագրություններին՝ հիշեցնելով ռազմատեխնիկական համագործակցության (1995թ.) և ռազմական արտադրանքի մատակարարման (2013թ.) երկկողմ միջկառավարական համաձայնագրերի պահպանման անհրաժեշտությունը։
«Դրանք միանշանակ արգելում են մեր կողմից մատակարարվող ռազմական տեխնիկայի վերաարտահանումն առանց Ռուսաստանի համաձայնության, սակայն այս պահին մենք ոչ մի հարցում չենք ստացել հունական կողմից»,- նշել է ռուս դիվանագետը։
Ավելի վաղ enikos.gr պորտալը հայտնել էր, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի «С-300», «ТОР-М1» և «Оса-АКМ» զենիթահրթիռային համակարգերը։