Կադրային փոփոխություններ ՃՈ-ում. ովքեր են ազատվել պաշտոնից և ովքեր են նշանակվել
ՔաղաքականՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Երևանի ճանապարհային ոստիկանության պետն ազատվել է պաշտոնից: Մեկ այլ հրամանով Արման Հակոբյանը նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ: Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը: Պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը»,- ասաց նա:
Ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը, Արմեն Սարգսյանն էլ նշանակվել է Երևանի հաշվառման բաժնի ՄՌՈւ-ի պետ: