Ճանապարհորդ բլոգերը հղի էր ձեւանում բեռի համար չվճարելու նպատակով
ԱյլՃանապարհորդ բլոգեր Ռեբեքա Էնդրյուսը որոշել էր խուսափել իր համար ատելի վճարումներից հղի ձեւանալով, տեղեկացնում է Fox News-ը։
Աղջիկն արդեն պատրաստվում էր ավստրալական Jetstar լոուքոսթերի ինքնաթիռ նստել, երբ բռնվեց, ինչպես ասում են, դեպքի վայրում հանցանշաններով։«Դուք կարո՞ղ եք պատկերացնել։ Այդ նույն պահին, երբ ստուգված տոմսով գնում էի դեպի ինքնաթիռը, տոմսս վայր գցեցի, կռացա, որ վերցնեմ, ու ժակետիս տակից լեփթոփն ընկավ»,- ասել է նա հեռուստաալիքի հարցազրույցում։ Իր հոդվածում, որը հրապարակվել է Escape կայքում, նա մանրամասն պատմել է «համակարգի դեմ պայքարի» իր անհաջող փորձի մասին։
Բլոգերը նաեւ ասել է, որ ավիաընկերությունը տխուր համբավ ունի շնորհիվ չվերթերի հաճախակի չեղարկումների եւ հետաձգումների եւ «ոչ ճկուն մոտեցման» ուղեւորների գրանցման հարցում։