Ռուբինյանը փոխել ու սխալ է ներկայացնում ԵԽԽՎ-ի տարածած հայտարարությունը. Hraparak.am
Հայկական ՄամուլԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը որոշել է փոխել ու սեփական պատկերացումներին համապատասխան ներկայացնել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների տարածած հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակ վերաբերյալ։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Բանն այն է, որ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց խիստ գնահատականն են արտահայտել ՀՀ-ում գործող իշխանության ճյուղերից երկուսի՝ գործադիր և դատական իշխանության, մասնավորապես վարչապետի աշխատակազմի և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության վերաբերյալ; Նրանք մի քնաի կետով անդրադարձել են գործադիրի իրականացրած քայլերին՝ ընդդեմ Սահմանադրական դատարանի։ Տեքստը անգլերեն թարգմանել և իր էջում դրել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար , արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Ոu հանկարծ տեսնում ենք, որ ԵԽԽՎ մեր պատվիրակության գործող ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նույն հայտարարությունը իր էջում տեղադրել է լրիվ այլ կոնտեքստում թարգմանած, որտեղ բուն հայտարարության իմաստը 180 աստիճանով շուռ տված է ներկայացրել։
Ռուբինյանի գրառման տակ արձագանքել են ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն ու այլ անձինք, որոնք տեղադրել են իրական տեքստի հղումները՝ ցույց տալով, որ Ռուբինյանը սխալ է «հասկացել» ԵԽԽՎ-ականների հայտարարությունը և սխալ է մատուցում այն հանրությանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում