Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը Փարիզում են Ջուր չի լինի Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդիպել են. քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները Բեռնատարը վնասել է Շամբի խմելու ջրի ջրագիծը և հայտնվել Որոտան գետում․ Իրանի քաղաքացին մահացել է Մեր երկրում Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, сам дневальный». Էդուարդ Շարմազանով Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի 

Ես կգնամ հրադադարի, եթե․․․Արթուր Դանիելյան

Բլոգոսֆերա

«Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Որդիս արդեն համարյա 8 տարեկան է: Էդ էն տարիքն է, երբ ծնողն ու երեխան սկսում են տրանսֆորմացվել հոր ու որդու: Շփման նոր օրակարգեր են առաջանում` սեռով պայմանավորված միջոցառումներ ու շփումներ: Հետևաբար նաև երեխայի բնավորությունն է ավելի հստակ ուրվագծեր ստանում: Էս կարանտինը թույլ տվեց ահագին ժամանակ անցկացնել հետն ու մի սարսափելի բան նկատել: Տղես շատ եսակենտրոն ա: Ընդ որում, դա ոչ թե դաստիարակչական բաց է, այլ` բնավորություն, խասյաթ: Լավն ա, բարի ա շատ, ջիգյարով ա, բայց նաև շատ էգոցենտրիկ, երբեմն ոչ նրբանկատ ու դե հետևաբար առաջնորդական հակումներով:

Էս ամենում սարսափելին այն է, որ իրեն հետևելիս ես շատ պատկերավոր կերպով տեսնում եմ այն ամենը, ինչում ինձ էին մտերիմներս մեղադրում վերջին 20 տարին, մինչդեռ ես համառորեն անտեսում էի այդ մեղադրանքները: Նենց ա ստացվել, որ ես ու որդիս իրարից գրեթե չենք տարբերվում` ոչ ֆիզիկապես, ոչ էլ փաստորեն ներքուստ: Իրոք որ, անքննելի են Աստծո ճանապարհները: Նենց հետաքրքիր ձևերով է նա երբեմն դասեր տալիս մեզ: Հիմա, երբ իրեն հետևում եմ ու երբեմն նույնիսկ վրդովվում իր վարքագծով, նույն պահին, ինձանից անկախ, սկսում եմ վերհիշել այն բազմաթիվ դրվագները, երբ ես լիովին նույն կերպ էի վարվում ինձ շրջապատող մարդկանց հետ: Հիմա պատկերացրեք իմ ապրումները, երբ ես տեսնում եմ այդ ամենը, բայց խիղճս թույլ չի տալիս իրեն նախատել, քանի որ իմ համեմատ նա դեռ հրեշտակ է:

Ընդ որում, ես շատ լավ գիտեմ, որ նախատեմ, չնախատեմ դա չի փոխվելու, այնպես, ինչպես ինձ վրա ծնողներիս, հարազատներիս ու ընկերներիս նախատինքները որևէ ազդեցություն չեն ունեցել: Խասյաթ ա: Այն ունի դրական և բացասական դրսևորումներ: Մարդիկ գիտեն, որ ամենաբարդ իրավիճակներում կարող են ինձ վրա հաստատ վստահ լինել: Ինձ ոչ կարող են վախեցնել, ոչ ճնշել, ոչ հունից հանել: Մենակով կարող եմ ամբողջ աշխարհի դեմ դուրս գալ, կամ պաշտպանել նրան, ում պետք է պաշտպանել ամբողջ աշխարհի դեմ: Կարող եմ ու չեմ զլանում պայքարել բոլոր ճակատներով ու հաճախ շրջանակաձև: Պարզապես այդ ամենի արդյունքում հաճախ կողքիս կանգնածներին էլ է «բաժին» հասնում: Թերություն ա էդ անտերը, մեկ-մեկ լինում ա: Իսկ կրիտիկական իրավիճակներում, երբ «համակարգն» աշխատում է սեփական հնարավորությունների լիմիտի վրա, խոտանը կտրուկ աճում է, խաչաձև կրակի տակ են մնում քո զինակիցները: Ամերիկացիք դրան ասում են collateral damage (կողմնակի կորուստ):

Երկու օր առաջ սկիզբ առած «Ոդիսականի» մի դրվագ ինձ հիացրեց, համեստացրեց ու ստիպեց ևս մեկ անգամ խորհել բնածին հատկություններիս ու դրա արդյունքում` իմ հարազատներին, բարեկամներին, ընկերներին ու զինակիցներին հասցված «collateral demage»-ի մասին: Մարտերի ընթացքում, ինչ-ինչ անհաշվենկատ գործողությունների արդյունքում մարդկանց խաչաձև կրակի տակ եմ թողել: Հիվանդանոցում էի, արտաքին աշխարհից որևէ տեղեկություն չունեի, ինձ հերթական անգամ շատ կոշտ կերպով ձերբակալել էին ու շտապօգնություն էին կանչել միայն այն ժամանակ, երբ հասկացել էին, որ այլընտրանք չունեն: Հիվանդանոցում ահագին տանում բերում էին, այդ ամենը արվում էր մի քանի ոստիկանի ուղեկցությամբ ու խրոխտ հայացքների ներքո: Ինչոր պահի զգացի, որ քննիչների ու ոստիկանների վերաբերմունքը կտրուկ փոխվեց, նրանք կտրուկ պասիվացան ու ես հասկացա, որ չեն պատրաստվում բուժզննումից հետո նորից կանդալել ու հետ տանել բաժին: Դուրս եկա հիվանդանոցից ու հասկացա, թե որն է այդ «պասիվացման» պատճառը: Հիվանդանոցի մուտքի մոտ մի հատ մինի միտինգի չափ ժողովուրդ էր հավաքված: Այնտեղ էին բոլորը: Նույն իրավիճակն էլ համացանցում էր և հենց դա էր պատճառը, որ ես չազատազրկվեցի... համենայնդեպս` դեռ...

Իմ համար անհանգիստ էին ու անձամբ զորակցում էին իմ դաշնակցական ընկերները, ում մի անգամ շատ գեշ «խաչաձևի» տակ թողեցի: Մարտեր էին... ու հենց էս օրերին կարծում եմ իրենք էլ պիտի հասկանան, թե ինչ կարար տեղի ունենար ու երևի բարեբախտաբար տեղի չունեցավ: Այնուամենայնիվ փաստը մնում է փաստ, կարայի ու պիտի ավելի նրբանկատ լինեի ժամանակին, բայց չեղա... եղա հակառակը:

Ինձ աջակցելու էին եկել նախագահ Քոչարյանի ազատության համար պայքարող մարդիկ: Մարդիկ, ովքեր իրենց հայացքների համար շաբաթներով անհիմն ազատազրկվել էին: Մինչդեռ ես մի քանի ֆեյսբուքյան ստատուսից ու հարցազրույցներում անդրադարձից բացի, որևէ գործուն քայլ չէի արել իրենց օգնելու համար: Ավելին, ժամանակին մի շատ պրիմիտիվ սադրանքի պատճառով` բերդում նստած Քոչարյանին թողեցի «խաչաձևի» տակ: Արարքս իհարկե անհիմն չէր, բայց դե անելու բան էլ չէր: Պիտի ավելի նրբանկատ լինեի:

Երբ 40 տարի պետական համակարգում աշխատած գելին մեղադրեցին վառելիքի տենդերը կեղծելու բանավոր հրահանգ տալու մեջ, ես ահագին բոցվա ֆեյսբուքում, պաշտպանեցի, բայց չբարեհաճեցի միանալ` դատարանի առջև Սերժ Սարգսյանին աջակցելու համար հավաքված մարդկանց, որոնց շարքերում մի քանի տասնյակ իմ ամենամտերիմ մարդիկ էին: Հերիք չի չբարեհաճեցի, հլը մի բան էլ հետո ներքին քննարկումներում անուն կպցրի իրադարձությունների կազմակերպչական մանրուքներին: Նրբանկատ չէի` շատ մեղմ ասած: Այդուհանդերձ Սերժ Սարգսյանի կուսակիցներն ու մտերիմները նույնպես ինձ աջակցողների շարքերում էին:

Ու բովանդակությամբ նմանատիպ դրվագները բազմաթիվ են: Երկու տարի շարունակ անդադար հարձակումներ հետ շպրտելիս թիկունքիդ հայացք ես գցում ու տեսնում, որ, մեջք տալով հանդերձ, ահագին վնաս էլ ես տվել: Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարող տղերքին մի անգամ անիմաստ բշտեցի: Անհիմն չէր, բայց անիմաստ էր ու էլի խաչաձևի տակ թողեցի: «Կամքի» տղերքն էլ դրան ի պատասխան հիմա բռնեցին ինձ քաջալերեցին ու աջակցեցին:

Ընկերներիս, ամենամտերիմներիս շարքերում էլ մարդիկ կան, ում հանդեպ շատ խիստ էի ու եմ, բայց մեկ ա չեն հանձնվում, մինչև հիմա կողքս են, մեկ վայրկյանով անգամ խրամատից դուրս չեն գալիս: Կարծում եմ անուններ տալու կարիք չկա: Համ էլ էնքան շատ են, որ ոնց էլ լինի մի քանիսին կմոռանամ: Էլ չասեմ, թե տնեցիքիս ինչ փորձություններով եմ անցկացնում...

Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք կարող է միայն ինքն իրեն ներել կամ չներել: Բոլոր էն մարդկանց, ում հանդեպ աննրբանկատ եմ եղել ու «խաչաձև կրակի» տակ եմ թողել, ուզում եմ ասել, որ գիտակցում եմ ու ցավում եմ:

Նենց որ, Anahit ջան, սխալվում ես, ես չեմ համախմբել մարդկանց ու չեմ կայացրել կոնսենսուս-1ը: Ավելի շուտ մարդիկ ինձ համախմբեցին ու ձեռի հետ լավ ու օգտակար դաս տվեցին:

Հիմա, ինչ վերաբերվում է խնդրո առարկային.
Դժվար հանրապետությունում գտնվի մեկը, ում էս իշխանությունն ավելի շատ վնաս է հասցրել, քան ինձ: Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը երկու տարի ա նստած է, որովհետև ժամանակին հայկական պետությունները մի քանի անգամ փրկել է, բայց ի տարբերություն ինձ իր որդիները ստիպված չեն ամեն օր քնել այն գիտակցությամբ, որ իրենց հորը վնասում են իրենց սկզբունքների ու քայլերի պատճառով, էդ մի բեռը իրենց ուսերին չկա: Ինձ էս ամեն ինչը շատ ավելի է զզվացրել, քան որևէ մեկին: Իմ անձը մի կողմ դնելով` նաև պետք է ֆիքսենք, որ անդունդ ենք գլորվում բոլորով: Կանխատեսված ու օրինաչափ անդունդ է, բայց դրանից ոչ պակաս սարսափելի: Ըստ այդմ, ես առաջարկում եմ հաշտության ճանապարհ կերտել:

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կանցնեմ հրադադարի ռեժիմի, եթե հակառակորդը խոստովանի իր մեղքերը: Ստեղ խոսքը ներել, չներելու մասին չէ: Ես առհասարակ չեմ կարծում, որ մենք ներել, չներելու իրավունք ունենք: Չէ´, ուղղակի եկեք մեղքեր խոստովանենք: Ընդ որում, շատ կոնկրետ, ակնհայտ ու անհերքելի մեղքեր:

Ես կգնամ հրադադարի, եթե հակառակորդը հայտարարի, որ՝
- երկու տարի շարունակ իր պատվերով ու գործուն մասնակցությամբ նախաձեռնվել են ֆեյքային բազմահազարանոց բանակների հարձակումներ, որոնց նպատակն էր քաղաքական ընդդիմախոսների հանդեպ ատելություն սերմանելը.
- հստակ հանձնարարական էր տրվել չմտնել որևէ բովանդակային քննարկման մեջ ու սահմանափակվել սեռական բնույթի նենգագույն վիրավորանքներով.
- իրական կյանքում հովանավորվել են քաղաքական ընդդիմախոսների դեմ հարձակումները և դա է պատճառը, որ ոչ Մարալիկի, ոչ «Ռեստարտի», ոչ «Հայելու», ոչ էլ բազմաթիվ այլ դեպքերի առթիվ մեղավորները որևէ պատիժ չեն կրել.
- իրավապահներին հանձնարարվել էր շինծու պատրվակներով հետապնդել, ձերբակալել ու մեղադրանքներ առաջադրել իշխանության քաղաքական հակառակորդներին` վերջիններիս հանրության աչքերում ստորացնելու ու բարոյազրկելու նպատակով.
- քարոզիչներին հանձնարարվել էր ինձ և իմ ընկերներին զրպարտել` մեր աֆիլիացիաների ու մոտիվացիաների վերաբերյալ մտացածին մեղադրանքներ ու շահարկումներ հնչեցնելով և տարածելով:

Մեղքերի իրական ցուցակը շատ ավելի երկար է, բայց հաշտության ճանապարհը առաջարկում եմ սկսել այս հինգ քայլից: Ընդգծում եմ՝ ես ՉԵՄ պահանջում դատել, պատժել և այլն: Ընդամենն ասում եմ` ընդունե´ք, որ դուք եք այս ամենը հրահրել: Ընդունե´ք, խոստովանե´ք ու ապաշխարհե´ք: Եղեք անկեղծ ու թեմաները փակենք: Հաշվի առեք, որ ըստ ամենայնի այլևս նման հնարավորություն չեք ունենա:

Հակառակ դեպքում «խնդրո առարկան» կամ պիտի «նստի», կամ պիտի պառկի: Դուք որոշեք: Ընդ որում, շատ արագ պիտի որոշեք: Հաշված օրերի ընթացքում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ ՄեսրոպյանինԳարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը Փարիզում են Ջուր չի լինիԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդիպել են. քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները Բեռնատարը վնասել է Շամբի խմելու ջրի ջրագիծը և հայտնվել Որոտան գետում․ Իրանի քաղաքացին մահացել է Մեր երկրում Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, сам дневальный». Էդուարդ Շարմազանով Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո«Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Զելենսկին Կիրկորովին, Լորակին և ևս 32 արտիստի զրկել է պետական ​​պարգևներիցՍուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցն Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Միշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. փաստաբան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյան (տեսանյութ) Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ Հարցազրույց տվեցի․ Փաշինյան (տեսանյութ) Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Կրեմլը հայտնել է՝ ինչու են Ռուսաստանին անհրաժեշտ միգրանտներըԵրևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահինՊարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Թրամփը կարո՞ղ է վերջ դնել պատերազմներին (տեսանյութ)ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Պահեստազորայինների վարժական հավաքներ կլինեն․ մանրամասներ Ռուսական հարվածի հավանականության պատճառով՝ Գերագույն Ռադան չեղարկել է նիստը2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Մասիս քաղաքում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 22
Ամենադիտված