ՔԿՀ-ներում գտնվող ազատազրկված անձինք դիմում են ներկայացրել՝ մասնակցելու մարտական գործողություններին․ Նոնա Նավիկյան
ՀասարակությունՀայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք դիմում են ներկայացրել` մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հարցմանն ի պատասխան` ասաց ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ այս օրերին մեծ թվով ՀՀ-ի քաղաքացիներ որպես կամավորներ գնում են կռվելու հակառակորդի դեմ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Սոնա Հարությունյան