Ինչ է երեկ գիշեր տեղի ունեցել Մարտունու Վազգենաշեն գյուղում
ԱրցախԱյսօր համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ գիշերը ադրբեջանական մեքենաներ են մտել Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղ, որտեղ հայ բնակիչներ են եղել, ովքեր խուճապահար փախչել են հարևան Ավդալ գյուղ:
Լուրեր.com-ը տեղեկությունը փորձեց ճշտել ՊՆ լրատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանից: Վերջինս փոխանցեց, որ Վազգենաշեն գյուղը գտնվում է Աղդամի շրջանում, որը, ըստ ստորագված փաստաթղթի, մի շարք շրջանների հետ անցնում է Ադրբեջանի վերահսկղության ներքո, ինչը, փաստորեն, երեկ գիշեր տեղի է ունեցել:
Իսկ, թե ինչ է երեկ գիշեր տեղի ունեցել Վազգենաշեն գյուղում, Ալթունյանը նշեց, որ հստակ տեղեկություն ՊՆ-ն այս պահին չունի, մանրամասները փորձում են ճշտել:
Ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև: