Ադրբեջանական կողմն արգելել է աճյունների հայտնաբերման աշխատանքներն Ադրբեջանի օկուպացված շրջաններում․ Տիգրան Աբրահամյան
Բլոգոսֆերա«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արցախի մասին առավոտյան լրահոսն եմ աչքի անցկացնում։
Ռուս խաղաղապահներն ապահովվել են Ադրբեջանի զինված ուժերի 6 ավտոշարասյունների անվտանգ անցումը. 4-ը՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղությամբ, 1-ը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար, 1-ը՝ հակառակ ուղղությամբ:
Հաջորդ տհաճ լուրը. ադրբեջանական կողմն առանց պատճառաբանության արգելել է որոնողական խմբերի՝ աճյունների հայտնաբերման աշխատանքներն Ադրբեջանի օկուպացված շրջաններում։
Իսկ նույն ժամերին Հայաստանի իշխանությունը զբաղված է ինչ որ ֆեյքի հայտնաբերման շրջանակներում, ընդդիմադիր դեմքերի, հակաադրբեջանական պայքարում ներգրավված փորձագետների հետապնդմամբ/ձերբակալմամբ/կականավորմամբ»։
Արցախի մասին առավոտյան լրահոսն եմ աչքի անցկացնում։ Ռուս խաղաղապահներն ապահովվել են Ադրբեջանի զինված ուժերի 6...
Опубликовано Tigran Abrahamyan Воскресенье, 21 февраля 2021 г.