Ինչը երբեք չպետք է մատուցվի 2025 թ-ի Ամանորին Ժողովրդական նշաններ փողի համար՝ 2025 թվականի Ամանորի գիշերը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է մահացել (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Դադիվանքն ու «փաստի» հորինումը Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում. լրատվամիջոցներ ԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել` ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան Վերին Լարսի անցակետում մոտ 1100 բեռնատար է կուտակվել Համայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. հայտարարություն Թրամփը հայտնել է, թե ում է դիտարկում Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնում Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած վարորդը հայտնաբերվել է 

«Հրամանատարը նահանջել է ու ասել՝ դու գոնե գերի ընկի, որ փրկվես». Նորայրը քաշել է նռնակն ու զոհվել

Հասարակություն

Մերօրյա հերոս Նորայր Պետրոսյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 2-ին Հացավան գյուղում: Նա գերադասեց իր կյանքին վերջ տալ, քան գերի ընկնել:

«Նորոն հանգիստ բնավորության տեր անձնավորություն էր, անսահման բարի էր, էնքան շատ էր իր միջի բարությունը, որ ես մեկ-մեկ զարմանում էի, ինքս ինձ հարց էի տալիս, թե ոնց կարա մարդ այս աստիճանի բարի լինի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսի քույրը՝ Էլեն Պետրոսյանը:

Նորայրը ավարտել էր Գառնիի թիվ 1 դպրոցը, որից հետո ընդունվել էր Ոստիկանական ակադեմիա` որպես իրավաբան. «Ուսումից զատ, Նորոն ազատ ժամանակ շատ էր սիրում դհոլ նվագել և զբաղվել սպորտով, իր սիրած սպորտաձևը բռնցքամարտն էր»,- ընդգծեց Էլենը:

Հերոսը բանակ էր զորակոչվել 2020 թվականի հունվարի 24-ին Ջաբրայիլի զորմասում: Նորայրը պատերազմի առաջին իսկ օրվանից եղավ դիրքերում՝ գնաց հայրենիքի պաշտպանության. «Սեպտեմբերի 27-ին զանգահարեց տուն, ասաց, որ իրենց մոտ խաղաղ է: Հետո զանգահարեց ինձ, կրակոցների, պայթյունների ձայներ լսեցի, զգացի, որ ամեն ինչ լուրջ է: Նորոն ինձ խոստովանեց՝ դիրքերում է, բայց ասաց, որ հանկարծ մամային չասեմ այդ մասին՝ կանհանգստանա»,- վերհիշեց Նորայրի քույրը:

Վերջինս նշեց, որ պատերազմի օրերին Նորայրը այնքան էլ հաճախ չէր զանգահարում, քանի որ չէր սիրում հեռախոսով խոսել. «Սեպտեմբերի 27-ի զանգից հետո, Նորոն 3 օր չզանգահարեց, շատ էինք անհանգստացել, հետո զանգահարեց ու ասաց, որ 3 օր Ջաբրայիլում շրջափակման մեջ են եղել, նահանջ են տվել ու տեղափոխվել են Հադրութ»,- ասաց Էլենը:

Հադրութում ևս Նորայրը եղել է թեժ մարտերի մեջ, նրան հրաման է տրվել 300 զինվորով բարձրանալ և հսկել սարը. «Նորոն հակատանկային մարտկոցի կրտսեր սերժանտ էր: Իրեն հրամայել էին, որ նորակոչիկ զինծառայողների հետ բարձրանա և իր տեխնիկայով այդ սարում դիրքավորվի: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ այդ սարը արդեն շրջափակված էր եղել թշնամու կողմից, և նրանք հենց բարձրացել են, սկսել են նրանց վրա կրակել»,- նշեց Նորայրի քույրը:

Հոկտեմբերի 9-ին հերոսը վիրավորվում է ձեռքից ու ոտքից: Այդ վիճակում նա մեկ օր մնում է շրջափակման մեջ, իսկ գերի ընկնելու մասին, անգամ, չէր էլ ցանկացել լսել. «Նրանց հրամանատարը նահանջել է ու կարողացել է փրկվել: Նորոյին ասել է՝ արի՛, ես քեզ հետս տանեմ, բայց Նորոն հրաժարվել է՝ ասելով՝ իր զինվորներին չի թողնի մենակ: Հետո հրամանատարը Նորոյին ասել է՝ դու գոնե գերի ընկի, որ փրկվես, Նորոն էլ պատասխանել է, թե գերի չի ընկնի ու տղերքին էլ չի թողնի, որ գերի ընկնեն»,-խորը ցավով պատմեց Էլենը՝ հավելելով, որ Նորայրը, տեսնելով՝ թշնամիները մոտենում են նրանց, քաշել է նռնակը և զոհվել՝ սպանելով մի քանի ադրբեջանցու:

Նորայրը զոհվել է հոկտեմբերի 10-ին, սակայն հուղարկավորվել է հունվարի 17-ին. «Մենք իր դին 3 ամիս չենք կարողացել գտնել, դեկտեմբերի 24-ին նոր գտել ենք, սարի վրա էր, իսկ թուրքերը թույլ չէին տալիս, որ այդ տարածք մտնեին՝ դիակները դուրս բերելու»,- ասաց Էլենը:

Ըստ նրա խոսքերի՝ Նորայրը զգացել է, որ շուտով պետք է զոհվի, այդ տպավորությունն է ձևավորվել Էլենի մոտ՝ եղբոր վերջին զանգի պատճառով. «Վերջին անգամ եղբայրս խոսել է մամայի հետ, ասել է՝ մա՛մ ջան, խոսա, պատմի, ուզում եմ լսեմ, ի՞նչ կա, ի՞նչ եք անում, ի՞նչ եք արել: Կարծես՝ ինքը ներքուստ զգացել է, թե ինչ է կատարվելու իր հետ ու հաջող է արել մամային. դա իր վերջին զանգն է եղել...»,- խորը ցավով ասաց հերոսի քույրը:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչը երբեք չպետք է մատուցվի 2025 թ-ի Ամանորին Ժողովրդական նշաններ փողի համար՝ 2025 թվականի Ամանորի գիշերը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է մահացել (լուսանկարներ)Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Դադիվանքն ու «փաստի» հորինումըԵթե ​​առաջիկա շաբաթվա ընթացքում գնալու եք Հունաստան՝ կարդացեք այս կանխատեսումը․ Հայհիդրոմետի տնօրեն «Սարգիսը հերոս է»․ Գալստյանի կինը համաձայն չէ ամուսնու՝ լրտեսության մեղադրանքի հետ (տեսանյութ) Լիբանանի բանակը դիրքավորվում է երկրի հարավում. լրատվամիջոցներԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել` ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան Վերին Լարսի անցակետում մոտ 1100 բեռնատար է կուտակվել Մալայզիայի ամենահարուստ մարդու միակ որդին հրաժարվել է 5 միլիարդ դոլար արժողությամբ կայսրությունից՝ վանական դառնալու համարՀամայնքային ոստիկանությունում ծառայության համար կատարվում է ընդունելություն. հայտարարություն Թրամփը հայտնել է, թե ում է դիտարկում Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնումԲժիշկը նշել է գարեջրի օրական թույլատրելի չափաբաժինը Երևան-Սևան ավտոճանապարհին ճայթուցիկներ նետած վարորդը հայտնաբերվել է Շերն ավարտում է կարիերան Նման իրավիճակը, ըստ Նիկոլո Մաքիավելիի, անխուսափելիորեն հանգեցնում է այդպիսի տիրակալի անկմանը. Դավիթ ԱնանյանԹուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկում Սիրիա․ թեժ մարտեր են ընթանում (տեսանյութ)Ռուսաստանը և Չինաստանը շահագրգռված են Հարավային Կովկասի կայունությամբ. ՌԴ ԱԳՆ Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև «Lexus» մակնիշի ավտոմեքենաների այրելու դեպքը փորձում են ներկայացնել իբրև իմ դեմ ուղղված քայլ. ՓամբուխչյանՖրանսիայի վարչապետը կարող է կորցնել իր պաշտոնը Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցՌԴ ԱԻՆ-ը Վերին Լարսի անցակետում խցանման մեջ հայտնված վարորդների հետ հոգեբանների է ներգրավվել աշխատելու Շունն ընկել է 12-րդ հարկից ու չի տուժել (լուսանկարներ)Չի հետևում քաղաքի մաքրությանը և տրանսպորտին․ ի՞նչ են մտածում քաղաքացիներն Ավինյանի մասին․ հարցում (տեսանյութ) Վաղը Երևանի տրանսպորտը կաշխատի մինչև ժամը 01։00-ն Ո՞րն է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանում չանցկացնելու պատճառը․ ԱԳՆ խոսնակի պարզաբանումը Նորվեգացի արքայադուստրն ամուսնացել է և փախել՝ չվճարելով 90 հազար դոլար պարտքըՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ Արփինե Սարգսյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին (տեսանյութ)Փաշինյանն ինձ SMS չի ուղարկել, մարդ է ուղարկել իմ հետևից․ ԲԴԽ նախկին նախագահի բացահայտումը (տեսանյութ) Ավինյանը հայտնել է Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոն ստեղծելու ցանկության մասին (տեսանյութ)Դատարանը մերժել է Տիգրան Եգորյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայցն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի. փաստաբան «Ստատուս քվո»․ Վրացական երկընտրանք Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք (տեսանյութ) SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան Գիտնականները պարզել են, թե օրական որքան ջուր է պետք խմել նիհարելու և երիկամների առողջության համարԵվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը ՀՀ ՔԿ–ն պարզում է Գյումրիում միկրոավտոբուսի վթարի հանգամանքները. բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվելԱբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղումԻ՞նչ են ուզում տեսնել երևանցիները Երևանում․ հարցում (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության բանակը նախազգուշացրել է լիբանանցիներին դեպի հարավ երթևեկությունն արգելելու մասինԵ՞րբ է հղի ադրբեջանուհու սրտի զարկերը հասնում 170-ի․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման վերաբերյալ հայտարարություն են ստորագրել Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը փակ էՍննդաբանը նշել է այն հիվանդությունները, որոնց դեպքում մարդը հանկարծակի արթնանում է գիշերը16,5 մլրդ դրամ չի փոխանցվել կենսաթոշակային ֆոնդին. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր ՊՆ-ից արձագանքել են Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին տարածվող լուրերինՆազելի Բաղդասարյանն արձակուրդ կմեկնի
Ամենադիտված