Հավերժության այգին կունենա հավերժության սիմվոլի տեսք և ապակեպատ եկեղեցի. Արտակ Թովմասյանը հետևել է շինաշխատանքներին
Հասարակություն«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իմ կողմից նախաձեռնած #Հավերժության_այգու կառուցման շինաշխատանքներն ընթանում են մեծ ծավալով:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ օրերս «Կանաչ Ռուսաստան» համառուսաստանյան բնապահպանական շարժման նախագահ, «Հաղթանակի անտառ» նախագծի հեղինակ Կոնստանտին Կուրչենկովի հետ այցելել ենք շինհրապարակ, ներկայացրել եմ նախագծի գաղափարը, ծանոթացրել կատարվող աշխատանքին, և որոշել ենք համագործակցության սկիզբ դնել:
Հիշեցնեմ, որ հունիսին մեկնարկել էինք #Հավերժության_այգու կառուցման աշխատանքները, որտեղ պատերազմում զոհված մեր քաջ հերոսների հարազատները կարող են անվանական պտղատու ծառ տնկել և բերք ստանալ: Սա մի յուրատեսակ վայր կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր Եռաբլուր այցից հետո կլինեն նաև այս այգում և մեկ տեղում կկարդան մեր բոլոր հերոսների անունները:
Այգին հիմնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին` Տառերի պուրակի և Սուրբ խաչի մոտ, որտեղ կառուցում եմ նաև ապակեպատ եկեղեցի։ Այգին, իր հատակագծով, կունենա հավերժության սիմվոլի տեսքը»։
Կարդացեք նաև`