ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Դնեպրում թիրախներին (տեսանյութ) 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան ՆԱՏՕ-ի հայտնվելն Ուկրաինայում կնշանակի մտնել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ․ Զախարովա Նոր էջ՝ երկկողմ հարաբերություններում․ Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահին «Մանկան» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Ստացվեց՝ վարչապետը սուտ ա ասում»․ Փաշինյանը բարկացավ ՏԿԵ նորանշանակ նախարարի վրա (տեսանյութ) Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածություն ունենալ Հայաստանում Արմավիրի մարզում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն, որը բռնկվել է. կա զոհ Հաջորդ տարվանից Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերվի կոնկրետ թիրախային խմբերին Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը 

«Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, որ նա ողջ է, բայց․․․»․ 44-օրյա պատերազմում զոհվածի քույր

Հասարակություն
2020թ. սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի մասին լսելիս Պարույր Հարությունյանն առաջիններից էր, ով չսպասեց ծանուցման, որպես կամավոր շտապեց սահման։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Պարույրի քույրը՝ Տաթև Հարությունյանը, պատմեց, որ եղբորից վերջին զանգը ստացել են հոկտեմբերի 14-ին․ «Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, քանի որ ինքն անընդհատ երազներով, նշաններով գալիս ու ցույց էր տալիս, որ ողջ է, գալու է ու անակնկալ է անելու։ Սակայն, այդքան ժամանակ լուր չունենալուց հետո ամբողջ հույսն ու հավատը մարեց, երբ ԴՆԹ-ն ուշ, բայց հաստատեց, որ մեր կամավոր տղան այլևս բռնել է անմահության ուղին։ Պարույրը հետ չեկավ, փոխարենը եկավ իր մարտական ոգին, նա գիտակցված հետ չեկավ, որովհետև գիտեր, որ կողքին ընկած 18 տարեկանների կյանքի գնով ուղղակի չի կարող ապրել։ Ինքը բոլորիս ՀԵՐՈՍ-ն է ու հիմա մեզ հետ ավելի շատ է ապրում, քան մեր կողքին ֆիզիկապես գտնվող շատ մարդիկ։ Երբ խոսում էինք հետը, ասում էր` լավ եմ, ընտիր ենք, վաֆլի ենք ուտում, ամեն ինչ կարգին է։ Ասում էի` արևս կարող է մենք էլ գանք էդտեղ, որ այդքան լավ է»,- պատմեց քույրը։
 
Պարույրը 27 տարեկան կդառնար հուլիսի 11-ին, բայց․․․ թեև գրեթե մեկ ամիս է՝ հաստատվել է նրա մահվան հանգամանքը, սակայն նա զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին Հադրութում։ Մանկուց ապրել է ազգային հերոսներով, և պատահական չէ, որ ավարտել է Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը։ Աշխատել է Բումբումիկ ընկերությունում։ «Միշտ սիրում էր այնպիսի աշխատանք, որը կուրախացներ երեխաներին։ Վերջին անգամ հայրիկիս հետ զրուցելիս հետաքրքրվել է՝ գոնե Բումբումիկը ուրախացնում է Արցախից եկած երեխեքին։ Ասում էր՝ կարևորը երեխեքը ժպտան։ Բակի երեխաների համար էլ հաճախ միջոցառումներ էր կազմակերպում, ուրախացնում»,- ասաց հերոսի քույրը։ 
 
Քույրը պատմում է, թե որքան ուրախ մարդ էր եղբայրը, ժպիտը միշտ դեմքին․ «Պատերազմի դաշտում արված բոլոր լուսանկարներում միշտ երջանիկ ժպիտով էր, ուրախ։ Պատերազմի դաշտում եղել է և՛ բժիշկ, օգնել է վիրավորներին, և՛ քահանա, քահանայի հետ հավասար աղոթք է բարձրացրել առ Աստված, և՛ խոհարար, կողքի գյուղերից շատ բանջարեղեններ է հավաքել սկզբնական օրերին ու ճաշ պատրաստել զինակից ընկերների համար»,- նշեց նա։
 
Տաթևի խոսքով՝ Պարույրը կանխազգացել է, որ այս պատերազմը նախորդների նման չէ, ինչի մասին հայտնել է զինակից ընկերներին․ «Ընկերը պատմում է, որ պատերազմ գնալու ճանապարհին սնիկերս է տվել ու ասել՝ «երկար է տևելու պատերազմը, սոված չես դիմանա, էս ապրիլյանը չէ, շատերս էլ հետ չենք գալու»։ Ընկերն ասաց, որ պատերազմ գնալիս ճանապարհին երկար զրուցել են և մի նպատակ դրել, որ ամեն գնով դիմադրելուն են, որովհետև առաջին ակնթարթից էլ պարզ էր, որ մեր վիճակը վատ է, բայց երբեք չեն մտածել կյանքները խնայելու, փախնելու մասին։ Վերջում էլ ցույց է տվել իր մարտական մեծ ուժը` կյանքը տալով հանուն հայրենիքի։ Այսօր կա հայ ազգս ու ապրում է եղբորս պես անվախ, ամենախենթ հայրենասեր ՏՂԵՐՔԻ հաշվին։ Նրանց, ում թողել է եղբայրս իր հայրենիքը, կոչ եմ անում ապրել ընկած տղերքին արժանի կյանքով»,- հավելեց Տաթևը։
 
Սոնա Հարությունյան
 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Դնեպրում թիրախներին (տեսանյութ)6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան Պատին ամրացված բանանը վաճառվել է 6 միլիոն դոլարով (տեսանյութ)ՆԱՏՕ-ի հայտնվելն Ուկրաինայում կնշանակի մտնել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ․ ԶախարովաՆոր էջ՝ երկկողմ հարաբերություններում․ Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահինՊատրաստ չեմ դա զոհաբերել Ղրիմի վերադարձի համար. Զելենսկի«Մանկան» ընկերությունն ազատվեց մաքսատուրքիցԹուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում «Ստացվեց՝ վարչապետը սուտ ա ասում»․ Փաշինյանը բարկացավ ՏԿԵ նորանշանակ նախարարի վրա (տեսանյութ)Վահան Կոստանյանը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածություն ունենալ Հայաստանում Արմավիրի մարզում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն, որը բռնկվել է. կա զոհՀաջորդ տարվանից Արցախից տեղահանվածների աջակցությունը կնվազի և կվերաբերվի կոնկրետ թիրախային խմբերին Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը Դե կին ա էլի, հո դուրս չի՞ գալու կոնկրետ գործողություններ կատարի, կաբինետում նստած կանոնակարգելու է աշխատանքը․ Ալիկ ՍարգսյանՓրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումիցՏարեք ձեր ննջարանում դրեք պապու հիշատակը, կախե՛ք պատից․ Փաշինյանը՝ հին մեքենաների մասին (տեսանյութ)Պարոն Փաշինյան, ճիշտ նկատեցիք, որ ես ՆԳՆ-ում նոր մարդ չեմ. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանն ակնարկել է, թե ինչ աշխատանք է նախատեսել Գնել Սանոսյանի համար (տեսանյութ)Փաշինյանը ներկայացրեց, թե որ ճանապարհներն են վերակառուցվելուԱստղագուշակ՝ նոյեմբերի 21-ի համարՈւկրաինան չի ընդունի «տարածքներ՝ խաղաղության դիմաց» սկզբունքով որևէ համաձայնագիր. ԱԳՆՀայաստանը Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 միավոր հրետանային համակարգեր գնելու շուրջ. IDRW Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ պաշտոնյաների ազատումներին Քաղաքացին վարորդական վկայական ստանալու համար տելեգրամյան օգտատիրոջ հաշվեհամարին գումար է փոխանցել (տեսանյութ) Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում ՀՀ-Ադրբեջան պաշտոնական համագործակցություն չկա. ԱԳՆ Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 21 Հոկտեմբերին 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտում Փաշինյանը պետք է պատասխան տա Բագրատ Սրբազանի մասին իր ասածների համար. փաստաբան (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Կառավարության փոփոխված կազմով առաջին նիստը Ուզում եք՝ պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց․ Տիգրան Քոչարյան (տեսանյութ) ՏԿԵՆ-ում շնորհակալություն հայտնեցի Գնել Սանոսյանին և հաջողություն մաղթեցի Դավիթ Խուդաթյանին․ Փաշինյան (տեսանյութ)Վարդան Օսկանյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել Վստահ եմ՝ Հայաստանում ֆուտբոլի ապագան պայծառ է. ՖԻՖԱ-ի նախագահը հանդիպել է Արմեն Մելիքբեկյանի հետ Ես ու Վահե Ղազարյանը մանկուց ընկերներ ենք՝ 37 տարի, այս հանգամանքը որոշ հարցերում մեզ մի քիչ խանգարել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման օրերը․ մեկնարկը հունվարի 7-ից էՌազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցող 140 երկրների շարքում Հայաստանն ունի իր կայուն տեղը․ Պապիկյան (տեսանյութ)ՆԳՆ-ում շնորհակալություն հայտնեցի Վահե Ղազարյանին և հաջողություններ մաղթեցի Արփինե Սարգսյանին. Փաշինյան (տեսանյութ)Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Բագրատ Սրբազանն ընդդեմ Փաշինյանի․ դատական նիստ է ընթանումԱդրբեջան-Ֆրանսիա. որո՞նք են լարվածության պատճառները. Euronews Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Բաքվnւմ պահվnղ հայերի մասին բանաձև է ընդունել Փաշինյանը հեծանիվով է աշխատանքի գնացել (տեսանյութ)Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ Պատուհանով մուտք են գործել տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար ԱՄՆ դոլար, 8 կտոր ոսկյա զարդ և ոչ միայն Դավիթ Խուդաթյանը նշանակվեց ՏԿԵ նախարար Միայն կանաչապատումից 0 գիտելիք ունեցողը թեղին և հացենին կփոխարինի խոնավասեր ու արևից խեղճացող ձիակասկով․ Քրիստինա Վարդանյան«Դավիթը խելացի էր, շփվող, աշխույժ, ֆիզիկապես ուժեղ». սերժանտ Դավիթ Ազատյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում. «Հրապարակ»«Այս քայլերը միտված են հայ հասարակությանն ավելի աղքատացնելու. եկող տարվա բյուջեն Հայաստանի զարգացման հետ որևէ աղերս բացարձակ չունի». «Փաստ»
Ամենադիտված