ՆԱՏՕ-ի հայտնվելն Ուկրաինայում կնշանակի մտնել Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ․ Զախարովա
ՀրապարակումներՆԱՏՕ-ի ուժերի հայտնվելն Ուկրաինայում աղետալի հետեւանքների կհանգեցնի ողջ աշխարհի համար և կնշանակի դաշինքի մուտքը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Euromedia24.com–ը։
«Ես չեմ հասկանում, միգուցե նրանք ինչ-որ կերպ չեն հասկանում, որ ՆԱՏՕ-ի զորամիավորումների հայտնվելը Ուկրաինայի տարածքում կնշանակի դաշինքի մուտքը մեր երկրի դեմ պատերազմի մեջ, մենք արդեն մեկ անգամ չէ, որ այդ մասին նրանց ասել ենք, քանի որ սա. աղետալի հետևանքների կհանգեցնի ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ աշխարհի համար»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցահկնի (Margus Tsahkna) հայտարարությունը Ուկրաինա եվրոպական երկրների ռազմական ուժեր ուղարկելու անհրաժեշտության մասին, հաղորդում է TACC-ը։