Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմածովային ուժերը զորավարժություն են անցկացնում
Աշխարհ
Նոյեմբերի 21-ից 29-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորջրյա գրոհային ստորաբաժանումները կանցկացնեն համատեղ «SAT-SAS-2024» զորավարժություն։ Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում, հաղորդում է Ermenihaber–ը։
«SAT-SAS-2024»-ի ընթացքում երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները կիրականացնեն ցամաքային ու ծովային մարտավարության ուսումնասիրում, ուղղաթիռից վայրէջքներ, ափամերձ տարածքի գրավում, չպայթած արկերի ու ծովային ականների որոնում ու ոչնչացում։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)