Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) 

Պարոն Փաշինյան, ճիշտ նկատեցիք, որ ես ՆԳՆ-ում նոր մարդ չեմ. Արփինե Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վահե Ղազարյանին Ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի և ներդրման համար: «Պիտի արձանագրեմ, որ պարոն Ղազարյանի դերը Ոստիկանության բարեփոխումների մեկնարկի և հաջող ընթացքի գործում անուրանալի է: Եվ նա, ըստ էության, լինելով Ոստիկանության երկարամյա ծառայող, շատ ուղիղ և մեծ ներդրում է ունեցել Ոստիկանության բարեփոխումների և հետագայում նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացում: Պիտի արձանագրեմ նաև, որ պարոն Ղազարյանի պաշտոնավարումը, ըստ էության, համընկել է շատ բարդ մի ժամանակաշրջանի հետ. նա նշանակվել է Ոստիկանության պետի պաշտոնում քովիդի համավարակի շրջանում, հետո պատերազմական շրջանը, դրանից հետևող բարդ իրադրությունները և իրավիճակը: Եվ այս ընթացքում նրա կատարած աշխատանքը, իհարկե, բարձր գնահատանքի է արժանի»,- նշել է վարչապետը: Երկրի ղեկավարը հավելել է, որ ընդհանուր առմամբ, այս բարդ ժամանակահատվածում Ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարությունը Վահե Ղազարյանի առաջնորդությամբ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը: «Միևնույն ժամանակ, բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել: Ըստ էության, մեր հանրապետության գոյության ընթացքում թերևս վերջին տարիներին ամենամեծ ներդրումներն են արվել Ոստիկանության, Ներքին գործերի նախարարության համակարգի վրա: Ըստ էության, 90-ականների սկզբից հետո, ամենամեծ, ամենամասշտաբային փոփոխությունն է տեղի ունեցել: Եվ այդ բոլոր աշխատանքներն առաջնորդելու համար ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ղազարյանին»,- իր խոսքն ամփոփել է վարչապետը:

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին: Վարչապետի խոսքով, Արփինե Սարգսյանը նույնպես Ոստիկանության բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորման գործում շատ էական ներդրում ունի: «Դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ եղած ժամանակներում նա, ըստ էության, բարեփոխումների բովանդակային աշխատանքում շատ մեծ ներդրում և մասնակցություն է ունեցել: Արդեն նախարարության ձևավորման հենց առաջին օրից զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը, և այս ընթացքում, իհարկե, այս պրոցեսի ակտիվ մասնակիցներից է եղել, մարդ, ով, ըստ էության, ամբողջությամբ տիրապետում է բովանդակությանը»,- ասել է երկրի ղեկավարը և համոզմունք հայտնել, որ Արփինե Սարգսյանն այս ընթացքում համակարգում դարձել է յուրային: Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել այս պատասխանատու պաշտոնն ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Ներքին գործերի նախարարության մյուս ստորաբաժանումները նույն տեմպով և ջերմեռանդությամբ ներգրավված կլինեն բարեփոխումների գործընթացին:

Վահե Ղազարյանն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար, Ոստիկանապետի պաշտոնում և Ներքին գործերի նախարարի պաշտոնում իրեն նշանակելու համար: «Ուզում եմ շնորհավորել տիկին Սարգսյանին այս պաշտոնին նշանակվելու համար և շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարության ամբողջ անձնակազմին՝ իմ պաշտոնավարման տարիներին Հայաստանի Հանրապետությանը ծառայելուն անվերապահորեն նվիրված լինելու համար», -ասել է Վահե Ղազարյանը:

Արփինե Սարգսյանը նույնպես շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար և նշել, որ համակարգում իր ունեցած փորձառությունը և Վահե Ղազարյանի գլխավորությամբ իրականացված հսկայածավալ աշխատանքի արդյունքները թույլ կտան արդյունավետ աշխատել և նոր նվաճումներ արձանագրել ներքին անվտանգության ոլորտում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության՝ պահպանելով Կառավարության կողմից որդեգրված սկզբունքներն ու այդ սկզբունքների հիմքում դրված ոգին: «Այս երեք ծառայությունները, որոնք նախարարության ենթակայության տակ են գործում, թերևս հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն և հետևապես՝ հանրային վստահության տեսանկյունից հանրության ակնկալիքը շատ ավելի շոշափելի է, շատ ավելի տեսանելի է: Պետք է նկատենք, որ վերջին շուրջ երկու տարիների ընթացքում մենք ունենք հանրային վստահության աճ Ներքին գործերի նախարարության նկատմամբ և ուզում եմ համոզմունք հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը՝ իմ գլխավորությամբ, իհարկե պարոն վարչապետ Ձեր աջակցությամբ, Ձեր վստահությամբ, շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել այս վստահությունն ավելի ամրապնդելու, հանրային անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար: Ձեր գլխավորությամբ, Ձեր առաջնորդությամբ նախարարությունը բավական ծանր և մարտահրավերային փուլ է անցել, և ես վստահ եմ, որ ունենալով Ձեր վստահությունը՝ մենք կշարունակենք թիմի հետ նորանոր նվաճումներ ունենալ»,- ասել է Արփինե Սարգսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգելվել են օնլայն խաղադրույքները «Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով Քչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումը Ուկրաինան առաջին անգամ մարտական ռոբոտներ է կիրառել ռուսական զորքերի դեմ Դոնբասում Սեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին Ռուսաստանը չի պատրաստվում դադարեցնել պատերազմը․ Զելենսկի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Գերմանիայում մաքսավորները գեղեցկության սրահներում ստուգումներ են անցկացրել՝ անօրինական աշխատողներ գտնելու համար Լավրով․ Թուրքիան չի կարող փոխանցել կամ վաճառել С-400-ներն առանց Ռուսաստանի համաձայնության Հաջորդը Վանա լիճն է. Սևանը հատած լողորդը՝ ռեկորդի, առաջին զգացողության և նոր մարտահրավերների մասին (տեսանյութ) Ներկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Փարիզում մահացել է Գվինեայի նախկին վարչապետ և ընդդիմության առաջնորդ Սիդյա Տուրեն Իտալական ռազմական մեքենան կրակել է յուրայինների ուղղությամբ Կաթողիկոսի թեկնածու էլ ՔՊ-ն կունենա. Փաշինյանը ինչ վատ տարբերակ է իրենց համար. Իշխանյան (տեսանյութ) Երևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներին Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է 6 տարի անց կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները, Սանկտ ՊետերբուրգումԼավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպել են 4,5 տարվա ընդմիջումից հետո Լեհաստանում քահանայի սպանության համար ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացիԱյգեստանի դպրոցում 6 աշակերտի ինքնազգացողությունը վատացել է․ վարչական ղեկավարը հայտնել է պատճառըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոնը կալանավորվել էՀայաստանն ու Կիպրոսը ցանկանում են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և առևտրի ոլորտներում 40 տարի բանտում անցկացնելուց հետո արդարացվել է Բացվել է վայրի կենդանիների վերականգնման առաջին պետական կենտրոնըԱրգելք Թուրքիայում գտնվող հայաստանցիներին․ ՌԴ բանակը նոր բնակավայրեր է վերցրել վերահսկողության տակ (տեսանյութ) Ֆինլանդիայի նախագահին ռազմական տրիբունալ են կանխատեսել՝ Ուկրաինային աջակցելու մասին հայտարարությունից հետոԻնքնաթիռում ուղևոր է մահացել. Ի՞նչ է հայտնիՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռիում և Կոտայքում Գիտնականները պարզել են, որ երկրային բակտերիաները կարող են գոյատևել Սատուրնի արբանյակ Էնցելադի պայմաններումԹրամփը մերժել է Օրմուզի նեղուցով նավարկության վերաբերյալ Իրանի առաջարկըՎարձակալած բնակարանում հայտնաբերվել են Ռուսաստանի և Ֆրանսիայի քաղաքացիների մարմիններըԻրանն իր ռազմական կարողությունների մի մասը տեղափոխել է ստորգետնյա օբյեկտներ Իրանի անսպասելի քայլը, Փհենյանի սպառնալիքը և Զելենսկու բացահայտած գաղտնիքը (տեսանյութ) Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավոր Ոչնչացվել է պաղպաղակի խոշորագույն արտադրողի պահեստըԱթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Հայտնի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների գործով հերթական նիստի օրը ՌԴ տիեզերագնացների կազմում առաջին անգամ հայ կա․ ո՞վ է Էնդոկրինոլոգը բացատրել է, թե ինչպես է վահանաձև գեղձի աշխատանքն ազդում առողջության վրա Թրամփի տարօրինակ ժեստը, Աթենքի պայթյունը, Բանգկոկը՝ ջրի տակ․ ցնցող կադրեր (տեսանյութ) Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդինԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվելՀԱՊԿ զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների Բաքվի նոր քայլերը, Մոսկվայի գազի ուղերձն ու Հայաստանի եվրոպական շրջադարձը (տեսանյութ)Երկաթուղային մալուխների վնասման պատճառով Գերմանիայում խաթարվել է միջքաղաքային գնացքների հաղորդակցությունը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքումԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել Մելոնին մերժել է Մակրոնի՝ Հռոմի պապի հետ հանդիպման հրավերը
Ամենադիտված