Միայն կանաչապատումից 0 գիտելիք ունեցողը թեղին և հացենին կփոխարինի խոնավասեր ու արևից խեղճացող ձիակասկով․ Քրիստինա Վարդանյան
Բլոգոսֆերա
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ոլնեցի փողոցում այս երիտասարդ և առողջ հացենիներն էլ այլևս չկան։ Միայն կանաչապատումից 0 գիտելիք ունեցողը չորադիմացկուն, կայուն ու տարածաշրջանին բնորոշ թեղին և հացենին կփոխարինի խոնավասեր և արևից խեղճացող ձիակասկով։ Տասնյակ միջազգային փորձագետներին չլսելով և զանգվածային հատումներ անելով, դատապարտում եք երևանցուն, ով փոշուց ու շոգից խեղդվելու է։ Պարոն վարչապետ, մի SMS էլ ուղարկեք, Բնությունն ու բնակչությանը փրկելու համար»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու